Մենք բոլորս ուզում ենք, որ մեր ընտանիքն ամուր լինի, իսկ սերը հավերժ տևի:
Ավաղ, ոչ ոք ապահովագրված չէ հարաբերությունների խզումից, որոնք դեռևս երեկ կարող էին ուղղակի կատարյալ թվալ:
Բայց կենդանակերպի որոշ նշաններ ավելի են հակված այսպիսի ելքին, քան մյուսները:
3–րդ տեղ — Առյուծ
Առյուծները, իրենց «արքայական բնույթի համեմատ», շատ են նվիրված ընտանիքին, ամուսնուն և երեխաներին: Եթե տղամարդը տրամադրված է ամուր և հարատև ամուսնություն ունենալու, Առյուծ կինը նրա համար պարզապես գանձ է:
Նա միշտ կաջակցի և կօգնի, երբեք չի դավաճանի, բայց և չի հանդուրժի դավաճանությունը: Բայց եթե դա տեղի է ունեցել, ապա Առյուծի հետ միությունն արդեն ոչինչ չի փրկի:
2–րդ տեղ — Կարիճ
Կարիճները պարզ և սկզբունքային են: Եթե ինչ-որ բան դուր չի գալիս ամուսնու պահվածքում, Կարիճ կինը երբեք չի վախենում դա ուղղակիորեն ասել նրա երեսին:
Միևնույն ժամանակ, եթե տհաճ իրավիճակները կրկնվում են նորից ու նորից, Կարիճը չի համակերպվի տեղի ունեցածի հետ: Այս նշանի կինը ի վիճակի է արագ եզրակացություններ անել և վճռական քայլի դիմել` հարաբերությունները խզելու ուղղությամբ:
1–ին տեղ — Խոյ
Իրենց ամբողջ իմպուլսիվության համեմատ Խոյերն առանձնանում են իրենց զուգընկերոջ հանդեպ հավատարմությամբ և նվիրվածությամբ: Այս նշանի կանայք ուղղակի «չեն մարսում» սուտը ոչ մի ձևով և երկար ժամանակ են հիշում խաբեությունը:
Նրանք կարող են երկար դիմանալ և վիրավորանքը կուտակել իրենց մեջ, բայց հետո միանգամից «դուրս շպրտել» ամեն ինչ և միանգամից: Հաճախ զուգընկերը պարզապես պատրաստ չի լինում նման բուռն հարաբերությունների պարզեցմանը և նախընտրում է մեկուսանալ։
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ