Օճառի մնացորդները պետք է չէ դեն նետել. դրանք կարելի է օգտագործել այլ պարագաներում:
1. Դարակների համար
Դժվար բացվող-փակվող դարակների եզրերին օճառ քսեք, և դրանք հեշտությամբ կբացվեն:
2. Տաբատի կատարյալ ծալքեր
Որպեսզի տաբատի ծալքերը կատարյալ լինեն, արդուկելիս ներսից ծալքի երկայնքով օՃառ քսեք:
3. Ակնոցների ապակիների քերծվածքները վերացնելու համար
Թաց շորին օճառ քսեք և տրորեք ակնոցների ապակիները, կարելի է նաև մի քիչ սոդա ավելացնել:
4. Պտուտակը հեշտ պտտելու համար
Փայտի կտրված մասին օճառ քսեք, որպեսզի պտուտակը հեշտ մտնի:
5. Կարուձևի համար
Օճառի կտորը կարող է որպես բարձիկ ծառայել ասեղների համար: Դերձակները օճառ են օգտագործում նաև հագուստի վրա չափսերը նշելիս, որովհետև այն հետք չի թողնում:
6. Այգեգործի երազանքը
Այգում աշխատելիս կեղտը չի մտնի եղունգների տակ, եթե աշխատանքը սկսելուց առաջ եղունգների տակ օճառ քսեք:
7. Հոտազտիչ
Օճառը տեղավորիր սպիտակեղենի կամ պահարանի այլ դարակների մեջ:
8. Պատերի պաստառները նորոգելու համար
Պաստառի վնասված հատվածը այնքան տրորիր օճառով, մինչև այն ամբողջությամբ կլցվի:
9. Կայծակաճարմանդը ամրացնելու համար
Եթե շղթան կամ կայծակաճարմանդը դժվար է ամրացվում, օճառը քսեք ատամիկներին, և այն հեշտությամբ կաշխատի:
10. Լվացող միջոց
Օճառի մնացուկները քերիչով անցկացնել, քիչ քանակությամբ ջրով բացել, այնուհետև ավելացնել 250գ սննդային սոդա:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ