Աֆորիզմներ, որոնք ՊԵՏՔ Է կյանքում գոնե մեկ անգամ կարդալ

Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտքը: Վագներ

Մարդը միայն իր պատկերացումների մեջ է ամենադժբախտը և ամենաբախտավորը: ԼառոշՖուկո

Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում: Պուբլիլիոս Սիրոս

Ամենաարժեքավոր պարգևները նրանք են, որոնք տալիս են պատիվ և ոչինչ ավելին: Ֆրանս

Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել: Կարլեյկ

Երբ արհամարհանքը փոխադարձ է, մի արհամարհանքը չի ոչնչացնում մյուսին, այլ միայն կրկնապատկում է այն: Տեսբրոն

Ինչ է գիտելիքը: Ոչ այլ ինչ, քան գրանցված փորձ: Կարլեյկ

Գրականությունը հասարակության արտահայտությունն է, ինչպես որ բառը մարդու արտահայտությունն է: Բոնալդ

Վատն է այն աշակերտը, որը ուսուցչին չի գերազանցել: Լեոնարդո դա Վինչի

Ով միշտ անում է այն, ինչ ցանկանում է, հազվադեպ է անում այն ինչ պարտավոր է: Օքսենշյորնա

Մարդկանց իմաստությունը համեմատական է ոչ թե նրանց փորձին, այլ այն ձեռք բերելու նրանց ընդունակությանը: Բեռնարդ Շոու

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...