10 բան, որ երբեք պետք չէ անել բաժանումից հետո

Որքան էլ տհաճ լինեն բաժանումները, դրանք, այնուամենայնիվ, հանդիսանում են մեր կյանքի անխուսափելի մի հատվածը:

Բաժանումներն ունենում են տարբեր պատճառներ:

Ամեն դեպքում պետք է կարողանալ հաշտվել այդ երևույթի հետ և առաջ շարժվել:

Ձեզ ենք ներկայացնում 10 բան, որ երբեք պետք չէ անել բաժանումից հետո:

1. Նախկինի հետ հանդիպելու առիթներ փնտրել/ստեղծել

Իհարկե, բարդ է միանգամից վերջ տալ մի երկար ժամանակ շատ մտերիմ դարձած մարդու հետ շփմանը, սակայն նրա հետ հանդիպումներ փնտրելը ձեզ չի օգնի: Փորձեք կենտրոնանալ ձեզ վրա և ներքին ներդաշնակություն ձեռք բերել:

10 բան, որ երբեք պետք չէ անել բաժանումից հետո

2. Հետապնդել նրան սոցցանցերի միջոցով

Ում նկարն է like-ում, ումը՝ comment-ում, որտեղ է check in լինում և այլ նմանատիպ բաներն իմանալու մոլուցքից զերծ մնացեք:

10 բան, որ երբեք պետք չէ անել բաժանումից հետո

3. Մեկուսանալ աշխարհից

Նման պահերի ոչ ոքի տեսնելու և ոչ մեկի հետ խոսելու ցանկություն չի լինում: Սակայն որքան դուք ձեզ մեկուսացնեք աշխարհից, այնքան ավելի երկար կմնաք այդ տհաճ ապրումների և զգացողությունների տարափի տակ:

10 բան, որ երբեք պետք չէ անել բաժանումից հետո

4. Այլ նախկինների հետ կապեր հաստատել

Մեծագույն սխալ է նրան ցավ պատճառելու համար նախկինի հետ վերամիավորվելը:

5. Միանգամից «ընկերներ» մնալ նրա հետ

Աղջկա և տղայի միջև ընկերությունն առանց այն էլ վիճելի երևույթ է, այն էլ, եթե դուք նախկիններ եք, այն էլ՝ բոլորովին վերջերս բաժանված: Բարիդրացիական հարաբերություններ հաստատելը լավ միտք է, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր:

6. Փորձել վրեժ լուծել

Հերթական վատ միտքը․ նրան ցավ պատճառելով ձեզ հաստատ լավ չեք զգա, անգամ կարող է էլ ավելի վատ զգաք:

10 բան, որ երբեք պետք չէ անել բաժանումից հետո

7. Իդեալականացնել ձեր նախկինին

Սա էլ է ավելորդ: Գուցե այս պահին ձեզ թվում է, որ նրանից լավին չեք գտնի, սակայն դա այդպես չէ: Հարցն ավելի լավին գտնելը չէ, այլ ձեզ իսկապես համապատասխան մեկին գտնելը:

10 բան, որ երբեք պետք չէ անել բաժանումից հետո

8. Վարկաբեկել նրա ներկայիս սիրեցյալին

Անգամ նրան չճանաչելով՝ դուք արդեն բացասական եք տրամադրված նրա հանդեպ, և դա բնական է: Սակայն մի ցածրացեք և նրա վերաբերյալ առհասարակ մեկնաբանություններ մի արեք:

10 բան, որ երբեք պետք չէ անել բաժանումից հետո

9. Ժամանակ առ ժամանակ հանդիպել նախկինի հետ

Այո՛, ձեր միջև դեռևս կա որոշակի կապվածություն, սակայն սա էլ լուծում չէ: Եթե դեռ սիրում եք իրար, ապա փորձեք ուղղել նախկինի սխալները և միավորվել, իսկ եթե պարզապես կապվածության հարց է, ապա բաց թողեք միմյանց:

10. Առհասարակ խուսափել սիրուց

Այդ անհաջող փորձի պատճառով պետք չէ խաչ քաշել սեփական անձնական կյանքի վրա: Բոլորի կյանքում էլ անհաջողություններ լինում են, սակայն հարկավոր է դրանք հաղթահարել, և բախտը հաստատ կժպտա ձեզ:

10 բան, որ երբեք պետք չէ անել բաժանումից հետո

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...