Նշաններ, որ վկայում են ցածր ինքնագնահատականի մասին, շտապ ազատվեք դրանցից, և կյանքն անհավատալի կերպով կփոխի

Այս նշանները վկայում են ցածր ինքնագնահատականի մասին

Ցածր ինքնագանահատական ունենալը վատացնում է կյանքի որակը, և մարդը չի կարողանում լիարժեք կերպով վայելել ու կառուցել իր կյանքը:

Համեմատելու  սովորություն:

Դուք հաճախ եք ձեզ համեմատում ուրիշների հետ  և նրանց միշտ բարձր եք դասում ձեզանից, դա կախվածության  նշան է: Նման կերպ Դուք դավաճանում եք ձեզ և  ժխտում եք ձեր յուրօրինակությունը: Դուք անտեսում եք ձեր սեփական ուժի աղբյուրը: Պետք է մշտապես հիշեք, որ Դուք նման չեք մյուսներին, որ Դուք միակն եք և անկրկնելի:

Մրցակցելու սովորություն

Դուք անընդհատ մրցակցության մեջ եք և  փորձում եք  հաղթել, առաջ անցնել: Կյանքում պետք է գնալ նպատակի հետևից, այլ ոչ թե մրցել: Պետք է լինել  ու մնալ ինչպիսին որ կաս, այլ ոչ թե  ձգտել  լինել հարևանից լավը, դա ժամանակի իզուր կորուստ է:

Հուսալու սովորություն

Դուք  շարունակ  ապրում եք հույսերով  ու սպասումներով: Դուք ողջ ժամանակ սպասում եք ու հույսեր փայփայում: Քայլ արեք և առաջ գնացեք, Ձեր հույսերը դուք ինքներդ պիտի իրականացնեք:

Ջանում եք մշտապես հավանության արժանանալ

Երբ Դուք չեք  գիտակցում  Ձեր արժեքը,  Դուք սպասում եք շրջապատի գնահատականին: Եվ ստացվում է, որ Դուք ապրում եք միայն շրջապատի մարդկանց սիրաշահելու և նրանց գնահատականին արժանանալու համար: Դուրս եկեք այդ  վիճակից:

Օգտագործում եք ուրիշի ուժերը

Երբ Դուք վստահ չեք Ձեր ուժերի վրա, Դուք փորձում եք օգտագործել ուրիշի ուժերը  հաջողության հասնելու համար: Եվ Դուք վերածվում եք մանիպուլյատորի: Դուք դիմում եք տարատեսակ հնարների ու միջոցների, փորձում եք նրանց մոտ խղճահարություն առաջացնել: Ուրիշներին մանիպուլյացիայի ենթարկելու փոխարեն, խթանեք ձեր ուժերը, այդպես դուք շատ ավելիին կհասնեք:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: