Մատնահարդարման հերթական գժական տենդենցը՝ փոքրիկ ձեռքեր մատների վրա

98

Նորաձևությունը տեղում չի կանգնում։ Ճիշտ է, երբեմն պարզ չէ, թե նա որ ուղղությամբ է շարժվում։ Ոճային մարդիկ հնարել են բազմաթիվ հանդերձանքներ և սանչվածքներ, որոնցից հասարակ մարդը միայն փշաքաղվել կարող է։

Այնուամենայնիվ, ինտերնետի դարաշրջանում մարդկանց զարմացնելը շատ ավելի դժվար է դառնում ։ Բայց ոմանք շատ են ջանում և պետք է ասել, որ դա նրանց մոտ ստացվում է։

Օրինակ, եղունգների վարպետ աղջիկը nail_sunny նիքնեյմի տակ ստեղծում է շատ անսովոր և կասկածելի «գլուխգործոցներ»։ Նա մտածել էր, որ հինգ մատը մեկ ձեռքի համար քիչ է։ Այդ պատճառով նա որեշեց անել մատնահարդարում փոքրիկ ձեռքերի և ոտքերի տեսքով։

Ասեմ ավելին, դրանց վրա նույնպես կա եղունգներ իրենց դիզայնով։

Այս բոլոր «գլուխգործոցները» նա հրապարակում է իր իսնտագրամյան էջում։ Իր էջի յուրաքանչյուր հետևորդ , իհարկե, իր ձևով է արձագանքում այդ ամենին։ Ոմանց դրանք զվարճալի են թվում և նրանք դեմ չէին լինի ունենալ այդպիսի մի բան իրենց եղունգներին։

Մյուսները, չնայած ընդունում են վարպետի տաղանդը, բայց կարծում են, որ այդպիսի ստեղծագործությունն անօգուտ է։

Քանի որ նման եղունգներով երկար քայլելը առանց նրանց կոտրելու չի ստացվի։ Ոմամք էլ կարծում են, որ այս ամենը զզվելի է և նման է սարսափ ֆիլմի նկարահանումների։

Մեկնաբանություններ