Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր դեմքի անկեղծ լուսանկարը

101

8 տարվա բազմազավակ մայր Քիմ Քարդաշյանն ապրում է «փսորիազ» ախտորոշմամբ։ 38-ամյա Քիմը նոր տելեշոույի ժամանակ պատմել է իր ավտոիմունային հիվանդության մասին։

Պարզվում է, որ Քիմը հիվանդության առաջին սիմպտոմները սկսել է նկատել դեռ մինչև 30 տարեկանը, հետո դրանք սրացել են, իսկ այդ տարում դարձել անտանելի։

«Փսորիազը ծածկեց իմ ողջ դեմքը և մարմնի մեծ մասը»։

«Անցել է 13 տարի այն բանից, երբ ես առաջին անգամ բախվեցի դրա հետ։ Ես միակն եմ, ում այդ հիվանդությունը մորից է փոխանցվել։ Ես երջանիկ եմ! 25 տարեկան էի, երբ առաջին անգամ փսորիազի նշաններ նկատեցի։ Ես հիվանդացա, քանի որ փսորիազը ավտոիմունային հկվանդություն է։ Այն ծածկեց իմ փորն ու ոտքերը»։

Քիմի մայրը՝ Քրիս Ջենները կարողացավ այն բուժել ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով, բայց դստերն այն չհաջողվեց։ Նրա մոտ զարգացավ անգամ փսորիատիկ արթրիդ։

«Մի օր՝ գիշերը ես արթնացա ե հասկացա, որ չեմ կարողանում բռնել հեռախոսը։ Արթնացա առավոտյան և կրկին չկարողացա բռնել անգամ ատամի խոզանակը. ձեռքերս սարսափելի ցավում էին»։

Սկզբում Քիմի մոտ անալիզների պատասխանները կեղծ-դրական էին գայլախտի ու ռևմատոիդ արթրիդի հանդեպ, բայց հետո պարզ դարձավ, որ նրա մոտ փսորիատիկ արթրիդ է։