Կենդանակերպի ամենադաստիարակված նշանները

Այծեղջյուր:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ լավ հասկանում են բարոյականության նորմերը, կարողանում են համապատասխան վարքագիծ դրսևորել տարբեր իրավիճակներում: Դաստիարակված են, հարգալից, զուսպ:

Այծեղջյուրները տիրապետում են վարքագծի կանոններին, ձգտում են ընկերասեր, հանդուրժողական լինել: Վերահսկում են իրենց զգացմունքները, մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորում:

Կշեռք:

Ողջ ուժով փորձում են հարաբերություններում պահպանել ներդաշնակությունը: Կարողանում են զիջումների գնալ, քանի որ կյանքի նկատմամբ փիլիսոփայական մոտեցում ունեն:

Տիրապետում են վարվելակերպի կանոններին, կարողանում են իրենց մատուցել լավագույն կողմերից, առանձնանում են հարգալից վերաբերմունքով և զսպվածությամբ:

Ցուլ:

Հարգալից են, դաստիարակված: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ հետևում են բարոյականության սկզբունքներին,  վարքագծի կանոններին:

Կյանքի նկատմամբ կոնսերվատիվ հայացքներ ունեն, ձգտում են հավասարակշռված և հանդուրժողական լինել, պատասխանատվության զգացում ունեն:

Կույս:

Հանգիստ են, հարգալից: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զուսպ են, հաճելի, կազմակերպված:

Կարողանում են մասնակցել ցանկացած խոսակցության, ճկուն բնավորություն ունեն, գիտեն՝ երբ է հարկավոր լռել, երբ ապացուցել սեփական կարծիքը: Ուշադիր են, հանգիստ:

Ձկներ:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ճկուն են, կարողանում են հարգալից, բարյացակամ մարդու տպավորություն գործել: Սովոր են լողալ ալիքի ուղղությամբ, կարողանում են հմտորեն խուսափել կոնֆլիկտներից:

Ձկները մարդասեր են, հանդուրժողական, համբերատար: Բարյացակամ են, կարողանում են արժանանալ մարդկանց համակրանքին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ