Կատարյալ սանրվածք տարբեր ձևի դեմքերի համար

Հաջող սանրվածքը կարող է զգալիորեն փոխել արտաքին տեսքը։

Համարվում է, որ դեմքի ամենակատարյալ ձևը օվալն է։ Ճիշտ սանրվածքի օգնությամբ կարելի է վիզուալ մոտենալ այդ ձևին։

Ձեզ ենք ներկայացնում տարբեր ձևի դեմքերի համար առավել համապատասխան սանրվածքները։

1. Օվալ դեմք

Այսպիսի դեմք ունենալով դուք կարող եք ցանկացած տիպի կտրվածք ընտրել՝ միայն հաշվի առնելով սեփական նախասիրություններն ու մազերի որակը։

Կատարյալ սանրվածք տարբեր ձևի դեմքերի համար

2. Կլոր դեմք

Ուշադրություն դարձրեք միջին երկարության, կասկադային և շերտավոր կտրվածքներին։ Ճակատի մազափունջը ավելի լավ է կողքից անել։ Ուղիղ և հավասար ճակատային մազափնջերը ձեր դեմքի տիպին չեն սազում։

Կատարյալ սանրվածք տարբեր ձևի դեմքերի համար

3. Եռանկյունաձև դեմք

Ձեզ ավելի կսազեն ասիմետրիկ կտրվածքները։ Փորձեք վիզուալ նեղացնել դեմքի վերևի հատվածը։ Խուսափեք այն սանրվածքներից, որոնք կընդգծեն ձեր այտոսկրերը և նեղ կզակը։ Կարճ կտրվածքներ կամ ալիքաձև մազերով սանրվածքներ ընտրեք։

Կատարյալ սանրվածք տարբեր ձևի դեմքերի համար

4. Երկարավուն դեմք

Մոռացեք չափազանց կարճ կամ շատ երկար մազերի մասին; Ձեր դեպքում պետք է գտնեք ոսկե միջինը։ Այնպիսի սանրվածքնր ընտրեք, որոնք վիզուալ ծավալ են ստեղծում այտոսկրերի մասում։ Խուսափեք դեպի հետև «լղոզված» մազերից։

Կատարյալ սանրվածք տարբեր ձևի դեմքերի համար

5. Սրտաձև դեմք

Փորձեք վիզուալ նեղացնել ճակատի և կզակի հատվածները, ինչպես նաև լայնացնել այտոսկրերի հատվածը։ Ընտրվածսանրվածքի ընդհանուր ձևը պետք է կլոր լինի։ Խուսափեք ուղիղ բացված կամ հարթ սանրված մազերից;

Կատարյալ սանրվածք տարբեր ձևի դեմքերի համար

6. Քառակուսի դեմք

Ընտրեք ճակատի թեք մազափնջով կամ բացվածքով սանրվածքներ։ Որպես այլընտրանք կարող եք նաև դիտարկել կարճ կտրվածքը՝վերևում ծավալային սանրվածքով։

Կատարյալ սանրվածք տարբեր ձևի դեմքերի համար

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ