Կենդանակերպի 2 ամենաչար նշանները

Խոյ

Կենդանակերպի 2 ամենաչար նշանները

Խոյի կառավարիչը եռանդուն եւ իմպուլսիվ Մարսն է: Լավ տրամադրություն ունեցող Խոյը հրաշալի ընկեր եւ բարեկամ է:

Նրա հետ ձանձրալի չէ, նա ծույլ չէ եւ պատրաստ է օգնել ձեզ: Սակայն եթե դուք հանկարծ Խոյին հանդիպեք, երբ նա վատ տրամադրություն ունի, եթե նրան ջղայնացնեք ինչ-որ բանով, ձեզ վրա իսկական հրե փոթորիկ կթափվի: Որովհետեւ այդ նշանի տարերքը կրակն է:

Խոյերը բռնկուն են եւ համառ, նրանց հետ դժվար է պայմանավորվել, որովհետեւ նրանք ոչ միշտ կլսեն զրուցակցի տրամաբանական փաստարկները: Այդ նշանի տղամարդիկ հաճախ մտածում են, որ հարցերը կարելի է միայն բռունցքներով լուծել:

Կարիճ

Կենդանակերպի 2 ամենաչար նշանները

Կենդանակերպի այդ նշանը եւս Մարս մոլորակի հովանավորության ներքո է: Սովորական վիճակում Կարիճները հանգիստ են եւ սիրալիր: Ինչ-որ մեկը կարող է նրանց միամիտ համարել:

Բայց ոչ բոլորը գիտեն, որ հանգստության դիմակի տակ ուժեղ հույզերի իսկական մրրիկներ են փոթորկում: Ջրային տարերքին պատկանելիությունը զգայուն էություն է մատնանշում:

Իմիջիայլոց, Կարիճը հազվադեպ է ցուցադրում իր հույզերը` նախընտրելով դրանք իր մեջ պահել: Բայց եթե համբերության բաժակը լցվի, ձեզ վրա կթափվի ավերիչ ուժ ունեցող ցասում:

Նման պահերին Կարիճն իրոք չար եւ նույնիսկ դաժան է լինում: Միայն հոգին ստոր կրքերից եւ անարժան հույզերից մաքրելով է, որ նրանք ի վիճակի են բացվել բարու, խաղաղության եւ սիրո համար: Յուրաքանչյուր Կարիճ ստիպված է լինում անցնել այդ ուղին:

Նրանց երբեմն թվում է, թե կյանքը նման է հավերժական պայքարի: Եվ այստեղ առաջին հերթին կարեւոր է ինքն իր նկատմամբ հաղթանակը:

Այդպիսին է կենդանակերպի ամենաչար եւ վտանգավոր նշանների ցուցակը: Հիշեցնեմ, որ մարդու պահվածքը կյանխորոշվում է ոչ այնքան կենդանակերպի նրա նշանով, որքան անհատականության զարգացման մակարդակով:

Իսկ լինել չար, թե չլինել, յուրաքանչյուրի ընտրությունն է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ