Առավոտյան սուրճ՝ խմե՞լ, թե՞ չխմել

Առավոտյան սուրճ՝ խմե՞լ, թե՞ չխմել

Բոլորը գիտեն, որ այս անուշաբույր ըմպելիքը մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում, ինչը վնասակար է օրգանիզմի համար:

Բայց նաև՝ շատ ուսումնասիրություններ ապացուցել են, որ սուրճը հակաօքսիդանտների հզոր աղբյուր է, սուրճի մեջ հակաօքսիդանտներն ավելի շատ են, քան սպանախի կամ կաղամբի մեջ:

Սա հիանալի փաստ է նրանց համար, ովքեր նախընտրում են ամեն առավոտ այս թարմացնող ըմպելիքն օգտագործել:

Իսկ բացասականն այն է, որ դեռևս պարզված չէ՝ ինչպես է մեր օրգանիզմը ներծծում կամ օգտագործում սուրճից ստացված հակաօքսիդանտները:

Ստացվում է, որ նույնիսկ եթե օրգանիզմը սուրճից հակաօքսիդանտների մեծ պաշար է ստանում, դա դեռ չի նշանակում, որ այն ամբողջությամբ ու օգտակար ձևով է վերամշակում դրանք:

Սուրճի այլ վնասակար հատկություններից են՝ ստամոքսի ցավեր առաջացնելը, սրտխփոցի արագացումը, ինչպես նաև՝ օրգանիզմից կալցիումի դուրս բերումը: Այդ պատճառով սուրճի սիրահարներին խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ միրգ, բանջարեղեն և կաթնամթերք օգտագործել:

Այս ամենն իմանալով, խորհուրդ ենք տալիս ինքներդ որոշել՝ խմե՞լ սուրճ ամեն առավոտ, թե՝ ոչ:

Եվ, եթե որոշեք ամեն դեպքում շարունակել առավոտն այս անուշաբույր ըմպելիքով սկսելը՝ շարունակեք խմել սուրճ, բայց միայն բնականը և միայն՝ ոչ մեծ քանակությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...