Ահա այն 4 մթերքները, որոնք փչացնում են Ձեր դեմքը

Արդյոք գիտե՞ք, թե ինչպես են ձեր դեմքի վրա ազդում կաթնամթերքը, գինին, սնձանը (клейковина) և շաքարը: Մաշկի խնամքի մասնագետ բժիշկ Նիգմա Թալիբը կարծում է, որ սնունդն ու խմիչքը, որն օգտագործում է մարդը, դեմքին անմիջապես «արտացոլվելու, դրսևորվելու» հատկություն ունեն:

Աշխատելով երկար տարիներ, այդ թվում նաև հանրաճանաչ մարդկանց հետ, Նիգման նկատել է, որ դեմքի մաշկը մեզ կարող է շատ բաների մասին տեղեկացնել: Դրա համար էլ, կարևոր է սովորել ճանաչել մեր օրգանիզմի կողմից ուղարկված SOS ազդանշանները:

Ալկոհոլը, անքնությունը անպայման արտացոլվում է մեր դեմքի վրա: Նիգմա Թալիբի «սև ցուցակում» են հայտնվել՝ գինին (ալկոհոլը), կաթը և կաթնամթերքները, սնձանը և շաքարը: Նա բազմիցս համոզվել է, որ կնճիռների վաղ առաջացման, սև կետիկների առաջացման, մաշկի կարմրության և նմանատիպ երևույթների առաջացման պատճառը հենց այս մթերքներն են:

Գինի (և այլ ալկոհոլ): Ախտանիշները.

Կնճիռների արտահայտվածություն, աչքերի կարմրություն, կամ կարմրություն հոնքերի արանքում (լյարդի պրոեկցիոն հատված), կախված կոպեր, չոր ջրազրկված մաշկ՝ ընդլայնված ծակոտիներով, կնճիռների ընդգծված ցանց, վարդագույն այտեր և քիթ, խորը ծալքեր քթա-շուրթային հատվածում:

Ինչ է պետք անել. 

Ամենաքիչը երեք շաբաթով հրաժարվել ալկոհոլից, որպեսզի վերականգնվի աղիների հավասարակշռությունը: Եթե մասնակցում եք ծննդյան տոնի կամ ինչ-որ երեկույթի՝ ընտրեք չոր գինի, այն քիչ քանակությամբ է շաքար պարունակում և ավելի օգտակար է:

Կաթ և կաթնամթերք: Ախտանիշները. 

Ուռած կոպեր, պարկեր և սև շրջանակներ աչքերի տակ, հետքեր և մանր սպիտակ կորյակներ նաև կզակի վրա (վերարտադրողական օրգանների պրոեկցիոն հատված):

Պատճառները. 

Պատճառներից մեկը այս մթերքների վատ յուրացումն է օրգանիզմի կողմից: Բայց կա նաև այլ պատճառ: Խանութից գնված մեկ բաժակ կաթը պարունակում է երկու տասնյակից ավել հորմոններ և քիմիական տարրեր, որոնց մեջ կան և բնականներ, և նրանք, որ մտնում են կովի կերի մեջ (հակաբիոտիկներ, հակասնկային միջոցներ, աճի խթանիչներ, անալգետիկներ): Այսպիսի բաղադրիչներն ընդունակ են խախտել հորմոնալ հավասարակշռությունը, առաջացնում են մաշկի բջիջների գերաճ, որոնք փակում են ծակոտիները: Ինչ պետք է անել. Հրաժարվել կաթնամթերքից երեք շաբաթով: Շուտով դուք արդյունքը կնկատեք:

Սնձան (глютен): Ախտանշանները. 

Այտուցված, կարմրած այտեր, մուգ բծեր և բորբոքումներ կզակի վրա:

Ինչ պետք է անել. 

Հրաժարվել գլյուտեն պարունակող մթերքներից. Շիլաներ, ալյուրից պատրաստված մթերքներ, մակարոնեղեն: Դրանց փոխարեն օգտագործեք ստամոքսի համար օգտակար մանրաթելերով հարուստ սնունդ (թեփ, ծիրանի չիր …): Շատ ջուր խմեք, որպեսզի ազատվեք այտերի այտուցվածությունից:

Շաքար: Ախտանշանները. 

կնճիռներ ճակատին (մարսողության պրոեկցիոն հատված), աչքերի շուրջ կախված մաշկ, մոխրագույն կամ գունատ տանջված դեմք, բարակած մաշկ, սև կետիկներ կարող են առաջանալ ամբողջ դեմքին (ինչպես նաև ուսերին և կրծքերին):

Ինչ պետք է անել. 

Հրաժարվել շաքարի, քաղցրի լրացուցիչ չափաբաժնից (տորթեր, թխվածքաբլիթներ, քաղցր մրգային հյութեր և գազավորված ըմպելիք, զտված ածխաջրեր, տեխնոլոգիական վերամշակում անցած մթերքներ): Սկզբում կարելի է կրճատել քաղցրը կիսով չափ, իսկ հետո կաղցրի մակարդակը հասցնել մինիմալ կամ զրոյական մակարդակի:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...