Ինչպես 1 րոպեում կարգավորել սրտի զարկերի հաճախականությունը

Սրտի արագ աշխատանքն ի հայտ է գալիս անսպասելիորեն, տհաճ է և անհարմար:

Եվ միակ բանը, որի մասին այդ պահին մտածում եք՝ որքան հնարավոր է՝ շուտ անցնի:

Եթե ձեզ մոտ հաճախակի եք նկատել նման երևույթներ, հավանաբար վերջին ժամանակները սթրես եք ապրել:

Սա սովորական երևույթ է, որը կարող է պատահել գրեթե բոլորի հետ:

1. Սառը ջրի մեթոդ

Ինչպես 1 րոպեում կարգավորել սրտի զարկերի հաճախականությունը

Վերցրեք մի տարա, մեջը սառը ջուր լցրեք, նույնիսկ սառույցի կտորներ գցեք: Պարզապես խորը շունչ քաշեք, ներշնչեք սառը ջրի գոլորշին և գլուխը մտցրեք այդ ջրի մեջ: Որքան կարող եք՝ պահեք գլուխն այս դիրքում: Երբ դեմքը պահում եք սառը ջրում, մարմինն ազդանշան է ուղարկում ուղեղին՝ նյութափոխանակությունը դանդաղեցնելու համար, որը կոչվում է՝ սուզվելու ռեֆլեքս, սրա արդյունքում՝ սրտի արագ աշխատանքը դանդաղում է:

2. Խորը շնչելու մեթոդ

Ինչպես 1 րոպեում կարգավորել սրտի զարկերի հաճախականությունը

Շատ խորը շունչ քաշեք այնքան, մինչև զգաք, որ այլևս չեք կարող շունչ հավաքել: Ապա շատ արագ օդը դուրս բերեք թոքերից: Որքան հնարավոր է՝ կատարեք գործողությունը: Սակայն խորը շունչ քաշելը բավական չէ, քանի որ դա չի դանդաղեցնի սրտի աշխատանքը, անհրաժեշտ է թոքերի ծավալից շատ օդ ներշնչել, ավելի, քան պարզապես խորը շունչ քաշելիս: Միայն սա կդանդաղեցնի սրտի աշխատանքը:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...