Ի՞նչ նշանակություն ունեն Ձեր դեմքի և մարմնի վրայի խալերը

Ինչպես ձեռքի ափի գծերը, մատնեմատի երկարությունը և նույնիսկ ձեռքերի և ոտքերի ձևը, այնպես էլ մարմնի վրայի խալերը, ըստ նրանց գտնվելու տեղի, կարող են շատ բան ասել մեր անձի մասին: Նույնիսկ ենթադրվում է, որ խալերը պարունակում են կոդավորված տեղեկատվություն մեր ապագայի մասին, ավելի ճիշտ նրանց գտնվելու հատվածը: Եկեք իմանանք, թե ինչ են դրանք թաքցնում:

1. Խալեր կզակի վրա և բերանի հատվածում: 

Բերանի հատվածում խալերը բացարձակ գեղեցկության նշան են: Այսպիսի խալերով մարդիկ հավասարակշռված կյանք են վարում:

2. Խալեր ճակատին՝ աջ հատվածում: 

Ճակատագրով ձեզ վիճակված է բարեկեցություն, հաջողակություն և փառք:

3. Խալեր այտերի վրա: 

Դուք զգայուն անձնավորություն եք, եթե խալն աջ այտին է: Իսկ եթե ձախ այտին է, ապա Դուք ավելի շուտ ինտրովերտ եք:

4. Խալ քթի վրա: 

Այսպիսի մարդիկ մի փոքր դյուրագրգիռ են և հաճախ սիրախաղեր են ունենում հակառակ սեռի հետ, բայց դա տեղի է ունենում այնքան ժամանակ, մինչ նրանք կգտնեն իրենց իսկական սերը:

5. Խալ կրծքի վրա: 

Մարդիկ, որոնք ունեն խալ կրծքի վրա, մի փոքր ծույլ են: Նրանք հավատում են, որ կյանքում պետք է վայելել լավագույնը:

6. Խալ աչքի սպիտակ մասում: 

Խալն աջ աչքում նշանակում է հեշտ վաստակվող փողեր, իսկ ձախում՝ գոռոզություն:

7. Խալ ուսի վրա: 

Ձեր բնությունով Դուք պատասխանատու մարդ եք, ինչպես նաև շատ իմաստուն եք:

8. Խալեր ձեռքի ափի մեջ: 

Այստեղ ամեն ինչ փողի մասին է խոսում: Աջ ափին խալը նշանակում է հարուստ կյանք, իսկ ձախինը՝ փողի հեշտ վատնում:

9. Խալեր ոտնաթաթերին: 

Դուք իսկական ճանապարհորդ եք: Դուք ծնվել եք, որպեսզի ուսումնասիրեք այս աշխարհը:

10. Խալ հոնքի տակ: 

Դուք ստեղծագործող անձնավորություն եք, օրհնված եք գեղեցկությամբ:

11. Խալ ականջի բլթակին: 

Այս խալերը խոսում են այն մասին, որ Ձեր դիմացի անձնավորությունը սիրում է իր ընտանիքը, և նրան կարելի է վստահել:

12. Խալ վզի վրա: 

Վզի վրայի նկատելի խալը լավ մարդ լինելու մասին է վկայում:

13. Խալեր ձեռքերի վրա: 

Ձեր ձեռքերի մեջ շատ ուժ կա: Դուք ճիշտ որոշումներ կայացնելու մասնագետ եք:

14. Խալեր մատների վրա: 

Մատների վրայի խալերը նշանակում են դժվարություններ կյանքի սկզբնական շրջանում, որոնք շուտով կհաղթահարեք:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...