Կնոջից տարիքով բավական մեծ ամուսնու առավելությունները

Մեր հասարակության մեջ ամուր նստած է մի կարծրատիպ, ըստ որի անթույլատրելի է, երբ տղամարդը կնոջից մեծ է 10 և ավել տարի։ Սակայն իրականում այդ տարիքային տարբերությունը ունի իր առավելությունները և դրանք բավական կարևոր առավելություններ են։

Նա գիտի՝ ինչ է իրեն հարկավոր

Հասուն տղամարդիկ հենց սկզբից հասկանում են, թե ինչ են ուզում հարաբերություններից: Նրանք միանգամից հասկանում են, տվյալ անձը հարմար է իրենց, թե՞ ոչ: Նրանք բաց են անկեղծ զրույցների համար: Նրանց հետ երիտասարդ աղջիկները թեթևություն և վստահություն են զգում:

Նա այնքան էլ հաճախ չի խոսում քաղաքականությունից

Եվ ընդհանրապես, չնայած տարածված կարծիքին, հասուն տղամարդիկ այնքան էլ ձանձրալի չեն, որքան 20-30 տարեկան երիտասարդները:

Նա նյութապես ապահովված է

Հասուն տղամարդիկ, որպես կանոն, նյութապես ապահովված են: Եթե անգամ նրանք հարուստ չեն, ապա, հավանաբար, կարողանում են փող վաստակել: Այնպես որ՝ ստիպված չեք լինի մտահոգվել տան վարձի համար գումար գտնելու մասին:

Դուք նրանից երբեք չեք լսի՝ «Հիմա ես պետք է կենտրոնանամ իմ կարիերայի ուղղությամբ»

Հասուն տղամարդը կարողանում է գնահատել հարաբերություններն ու իր ազատ ժամանակը: Նա, ամենայն հավանականությամբ, արդեն կառուցել է իր կարիերան և կարող է կենտրոնանալ ձեր հարաբերությունների ուղղությամբ: Եվ դուք կզարմանաք, թե որքան հաճախ նրա հետաքրքրությունները կարող են համընկնել ձեր հետաքրքրություններին:

Եթե դուք անվճռական եք, նա որոշում կկայացնի ձեր փոխարեն (և դա հրաշալի է)

Հասուն մարդիկ բազմաթիվ հրաշալի վայրեր գիտեն, որտեղ կարելի է ուտել, խմել, շփվել: Նրանք ժամերով այս ու այն կողմ չեն ընկնում նաև որևէ կարևոր որոշում կայացնելիս:

Նա գնահատում է խորը հարաբերությունները

Հասուն տղամարդն իսկապես կարող է վայելել որակյալ, խորը զրույցը: Նա հետևում է բոլոր արարողակարգերին: Նրան իսկապես հետաքրքրում է, թե ինչպես է զարգանում ձեր կարիերան: Նրան հետաքրքիր է լսել ձեր ճամփորդությունների և արկածների մասին: Եվ ստիպված չեք լինի նրան հիշեցնել ձեր հարաբերությունների համար կարևոր ամսաթվերի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: