ԹԵՍՏ․ Ձեր կողմից ընտրած լուսինը կբացահայտի Ձեր բնավորության գաղտնիքները

Ինտուիտիվ կերպով ընտրեք նկարում բերված լուսիններից մեկը:

Լուսին 1

Դուք մարդ-ժայռ եք: Ձեզ շրջապատող մարդիկ Ձեր մեջ տեսնում են հենց այն «քարե պարիսպը», որի ետևում կարող են թաքնվել: Նրանք կարող են Ձեզ վստահել ամենանվիրական գաղտնիքները և երազանքները, որովհետև գիտեն, որ նույնիսկ տանջանքներից հետո, դուք ոչ մի բառ չեք ասի: Բայց այդ փաստը երբեք Ձեզ համար մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու միջոց չի հանդիսացել: Դուք շատ ազնիվ մարդ եք:

Լուսին 2

Դուք այն մարդն եք, ով հստակ հասկանում և գիտակցում է, թե ինչ է ցանկանում կյանքից: Ձեզ համար խորթ է քծնանքն ու խաբեությունը: Դուք սովոր եք ասել մարդկանց ճշմարտությունը՝ նայելով աչքերի մեջ: Այդ պատճառով մեծամասամբ դուք այն նույն խորհրդատուն եք, ով միշտ կասի ճշմարտությունը, այլ ոչ թե այն, ինչ մարդն ինքն է ցանկանում Ձեզանից լսել:

Լուսին 3

Շատ արտիստիկ եք, կրեատիվ, չեք կարողանում երկար նստած մնալ մեկ տեղում: Բայց երբեմն կարող եք ժամերով մեդիտացիա անել կամ միայնակ լինել ինքներդ Ձեր մտքերի հետ: երբեմն դա շատ է վնասում Ձեր աշխատանքային գործունեությանը: Ձեզ վստահ կարելի է անվանել ինտրովերտ, բայց դրա հետ մեկտեղ դուք հաճույք եք ստանում այլ մարդկանց ընկերակցությունից:

Լուսին 4

Դուք կարող եք հպարտանալ Ձեզանով և Ձեր բնավորությամբ: Դուք հենց այն դեպքն եք, երբ կամակորությունը՝ առավելություն է, այլ ոչ թե թերություն: Դուք ուժեղ մարդ եք, ով ունի իր անսասան ուղին: Ձեր բոլոր մտահղացումներն ու անկեղծ ցանկությունները միշտ կյանքի են կոչվում և իրականանում: Բայց ցավոք Ձեզ չի կարելի անվանել ազնիվ մարդ: Եվ հաշվի առնելով դա, դուք չեք կարող հարյուր տոկոսով վստահել շրջապատող աշխարհին: Նաև երբեք նրան ցույց չեք տա Ձեր թուլություններն ու վախը:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: