10 ժեստ, որոնք տղամարդուն կստիպեն սիրված զգալ

1. Տղամարդու սիրտ տանող ճանապարհն իսկապես ստամոքսով է անցնում:

Կազմեք նրա սիրած ճաշատեսակների ցանկը եւ պատրաստեք շաբաթը գոնե մեկ անգամ: Նա սա կգնահատի:

2. Ձեզ առաջին տեղում դրեք:

Տղամարդն իրեն սիրված կզգա, եթե հետեւեք ձեր արտաքինին: Ճիշտ սնվել, սպորտով զբաղվել, լավ տեսք ունենալ, երջանիկ եւ առողջ լինել:

3. Փող տնտեսեք:

Տնտեսող եղեք՝ լինեք երկուսդ էլ, թե առանձին-առանձին վատնող: Ավելի խելացի եղեք: Հետեւեք ընտանեկան բյուջեին: Ամուսնուն մշտապես շնորհակալ եղեք, որ նա ապահովում է ձեր ընտանիքը (եթե նույնիսկ դուք էլ եք աշխատում):

4. Նրա մասին վատ բան մի ասեք:

Երբեք: Հատկապես ուրիշների մոտ:

5. Նրան հաճախ համբուրեք:

Նա նույնպես դրա կարիքն ունի, ինչպես եւ դուք:

6. Հետաքրքրվեք նրա հոբիներից մեկով:

Նրա համար անչափ հաճելի կլինի, որ ջանք եք գործադրել եւ անկեղծորեն հետաքրքրվում եք այն ամենով, ինչը նրա համար հետաքրքիր է եւ կարեւոր:

7. Ժամանակ տվեք նրան:

Մեքենան նորոգելու, տեսախաղ խաղալու, մարզադահլիճ գնալու, ընկերներին հանդիպելու համար: Ընդհանրապես, հարաբերությունների համար իմաստուն որոշում է միմյանցից առանձին զբաղմունքների համար ժամանակ տրամադրելը:

8. Նկատեք նրա լավ արարքները:

Չարժի վատի համար հանդիմանել, ավելի լավ է լավը նկատեք: Սա նրան կդրդի ավելի շատ ջանալ: «Շնորհակալություն, որ աղբը թափեցիր», «Դու հրաշալի ես մտածել», «Դու աշխարհի լավագույն հայրիկն ես», «Դու իմ հերոսն ես, շնորհակալություն օգնելու համար» եւ այլն:

9. Սեքսը նախաձեռնեք, եղեք ավելի ակտիվ եւ անպարկեշտ:

Ցույց տվեք, որ նրան ցանկանում եք:

10. Նրան նամակ, գրառում, հաղորդագրություն գրեք: Հ

իշեցրեք, թե նրան որքան ուժգին եք սիրում:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: