Ինչն է խանգարում Ձեզ դառնալ միլիոնատեր. 10 պատճառ

Իսկ Դուք ինչո՞ւ մինչև հիմա չեք դարձել միլիոնատեր: Կարծում եք՝ այն պատճառով, որ քի՞
ձչ եք վաստակում: Ոչ մի նման բան: Հարցը նրանում չէ, թե Դուք որքան եք վաստակում, այլ նրանում, թե ինչի վրա և ինչպես եք ծախսում:

Ներկայացնում ենք 10 պատճառներ, որոնք խանգարում են Ձեզ դառնալ միլիոնատեր:

1. Դուք շատ եք անհանգստանում, թե ինչ Ձեր մասին կմտածեն հարևանները

Եթե Դուք որոշել եք ապացուցել բոլոր հարևաններին, որ կարող եք Ձեզ թույլ տալ հերթական թանկարժեք խաղալիքը, ապա դա նշան է այն բանի, որ Դուք իզուր և ավելորդ գումար եք ծախսում:

2. Դուք անհամբեր եք

Եթե Ձեզ մոտ անընդհատ պարտքեր են գոյանում կրեդիտ քարտի վրա այն պատճառով, որ Ձեր համբերությունը չի բավականացնում մինչև հաջորդ աշխատավարձը, ապա իմացեք՝ երբ Դուք մինչև ականջների ծայրը խրվում եք պարտքերի մեջ, ուրիշները հարստանում եք Ձեր հաշվին:

3. Դուք վնասակար սովորություններ ունեք

Կարևոր չէ, թե դա ինչ է. ծխախոտ, խմիչք, մոլախաղեր կամ մի այլ բան: Դրանք շատ գումար են խլում:

4. Դուք չունեք նպատակներ

Շատ դժվար է հասնել ֆինանսական բարգավաճման, եթե Դուք չեք կարողանում մի փոքր ժամանակ գտնել և որոշել, թե ինչ եք ուզում այս կյանքից և ինչ նպատակներ ունեք դրա համար:

5. Դուք չեք նախապատրաստվում՝ ինչպես հարկն է

Նույնիսկ ամենալավ մարդկանց հետ հաճախ կարող են տհաճություններ տեղի ունենալ: Դրա համար, եթե Դուք չապահովագրեք Ձեզ, ապա Ձեր կարողությունը կարող է փոշիանալ մեկ ակնթարթում:

6. Դուք փորձում եք աշխատել «արագ գումար»

Մի փորձեք ներդրում կատարել այնպես, որպեսզի արագ և բարձր եկամուտ ստանաք:

7. Հույս մի ունեցեք, որ ինչ-որ մեկը հոգ կտանի Ձեր փողերի մասին

Մարդկանց մեծ մասը գերադասում է փող վաստակել իր համար, այլ ոչ թե ուրիշի, դրա համար, երբ նրանք Ձեզ ասում են, թե որտեղ է ավելի լավ ներդնել փողը, նրանք նկատի ունեն՝ «ավելի լավ իրենց համար»: Այդ մարդկանց խորհուրդն օգտակար է, բայց միայն՝ որպես նոր գաղափարի աղբյուր:

8. Դուք փողը ներդնում եք գործիքների մեջ՝ չհասկանալով, թե դրանք ինչպես են աշխատում

Ներդնելով փողն ինչ-որ բանի մեջ, ընդ որում, պատկերացում չունենալով այն մասին, թե ինչպես են Ձեր փողերն աշխատելու, և հանգստացնել Ձեզ այն մտքով, որ Ձեր ծանոթներն արդեն դա արել են՝ հարստություն Ձեզ չեն բերի:

9. Դուք վախենում եք ֆինանսական ռիսկերից:

10. Դուք թքած ունեք Ձեր ֆինանսական կարողության վրա

Դուք համոզված եք, որ, եթե բավականին գումար եք վաստակում, ապա Ձեր ֆինանսներն իրենք իրենց գլուխ կհանեն: Սակայն լուրջ կարողություն ստեղծելու համար պետք է ամեն ինչ մանրամասն պլանավորել:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ