Ահա թե ո՞ւմ է 2019-ին սպասում ճակատագրի ամենափառահեղ պարգևները

1467

Հոկտեմբերը կլինի տարվա ակտիվ ամիսներից, իսկ աստղային իրավիճակը կնպաստի այնպիսի հարցերի լուծմանը, որոնք մինչ այդ ձախողվում էին։

Լավ ժամանակ է ավտոմեքենա գնելու կամ այլ նշանակալի ֆինանսական ներդրումներ անելու համար։

Եթե մոտակա ժամանակները պլանավորված է որևէ նոր բան սկսել, ավելի լավ է այն սկսել հենց հոկտեմբերին, քանի որ նոյեմբերին իրավիճակը ոչ այնքան բարենպաստ կլինի և կարող է բացասաբար ազդել գործի վրա։

Ընդհանուր առմամբ, մթնոլորտը թեթև կլինի, բայց որոշ օրերի ավելի լավ է նստել և սպասել՝ միևնույն ժամանակ պլաններ կազմելով, բայց չսկսելով դրանք իրականացնել։ Այդ օրերից են հոկտեմբերի 3-ը և ամսվա վերջին օրերը՝ սկսած 27-ից։

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան սպասում է լրացուցիչ հաջողության և ոգեշնչման։

Խոյ

Խոյերը կարող են ուրիշի կապիտալի մեջ ներքաշվել: Ներդրողներ գտնելը նույնքան հեշտ կլինի, որքան Ձեր սկիզբը խրախուսելու համաձայնությունը, որը հարմար է երկու կողմերին։

Հոկտեմբերը նաև հիանալի ժամանակ է տարբեր հոգեոր պրակտիկաներով, մեդիտացիայով զբաղվելու և էզոթերիկ գիտելիքներ ստանալու համար։

Ցուլ

Ցուլերը հոկտեմբերին պետք է աչալուրջ և կազմ պատրաստ լինեն, քանզի ամեն շրջադարձին նրանց կարող է սպասել ամբողջ կյանքի սերը. այս ամիսը ենթադրում է ամուր սիրային հարաբերությունների ստեղծում։

Եթե արդեն կան այդպիսինները, բայց ինչ-որ բան այն չէ, հավատացեք, այս ամիս ռոմատիկան պարզապես կճախրի օդում և ամեն բան նպաստավոր կլինի անմոռանալի հանդիպումների համար։

Երկվորյակներ

Երկվորյակներն ամբողջ ամիս կցանկանան ինչ-որ կերպ գունավորել կամ փոխել տան իրավիճակը, իսկ որոշների մոտ անգամ հնարավոր են տեղափոխություններ։ Այդ ամենը բացառապես դրական հետևանքներ կունենա և կնպաստի Ձեր կյանքի ներդաշնակությանը։

Բացի դրանից, հոկտեմբերը հիանալի ամիս է բարեկամների հետ հանդիպումների և հավաքույթների համար։ Եթե պլանավորել եք որևէ ընտանեկան տոն, վստահ եղեք, որ այն կանցնի կամայականորեն։

Խեցգետին

Խեցգետիններն այս ամիս պետք է հաճույք ստանան կատարվածից։ Այս ամիս Ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ և միայն լավագույն հույզեր։ Սա հիանալի ժամանակ է ստեղծագործական սկզբի և անգամ բիզնեսի համար։

Հոկտեմներին ավելի լավ է ոգեշնչվել ապագայի համար, այդ պատճառով, եթե ճակատագիրը Ձեզ շանս տա որևէ փառահեղ բանում մասնակցություն ունենալ, ապա ոչ մի դեպքում բաց մի թողեք այն։

Առյուծ

Հոկտեմբեր ամսին Առյուծները պետք է ուշադրություն դարձնեն իրենց և իրենց առողջությանը։ Եթե վաղում պլանավորում էիք բժշկի կամ այլ մասնագետի այցելել, ապա հիմա ճիշտ ժամանակն է։

Աշխատանքի վայրում իրավիճակը բարենպաստ կլինի և եթե Ձեզ արձակուրդ պետք լինի՝ առանց կխնդրի կտրամադրեն։

Կույս

Հոկտեմբերին Կույսը վերջապես կստանա բոլոր հարցերի պատասխանները, որոնք կուտակվել էին վերջին շրջանում։ Ձեր շուրջը կպտտվեն պետք եղած մարդիկ, ինչպես նաև կստանաք անհրաժեշտ տեղեկություններ։ Ձեզ անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել տեմպի, քանակի և ձևի հարաբերակցությունը, որպեսզի հարմարավետ զգաք և ավելորդ սթրես չապրեք։

Պատրաստվեք նաև հին ծանոթների հետ հանդիպման՝ հատկապես նրանց, ում վաղուց ցանկանում էիք տեսնել։

Կշեռք

Այս ամիս Կշեռքները թեթև և չպարտադրված կերպով կլուծեն իրենց ֆինանսական հարցերը։

Քանի դեռ իրավիճակն այսքան բարենպաստ է, ժամանակ կհայտնվի սեփական հաշիվները գոնե մինչև տաըվա վերջ կարգի բերելու համար։ Չնայած որ չեն բացառվում ավելի երկար ժամկետները։

Կարիճ

Կարիճները էներգիանի և ուժերի հոսք կզգան և կարծես նրանց խանգարող ոչինչ չի լինի։ Օգտվեք այս հնարավորությունից և ամեն ինչ հասցրեք մաքսիմումի, քանի որ հայտնի չէ, թե հաջորդ անգամ երբ այսպիսի բարենպաստ պայմաններ կստեղծվեն։

Եթե կյանքի ընդհանուր դրությունը Ձեզ չի բավարարում, հոկտեմբերը լավագույն ժամանակն է իրավիճակը Ձեր օգտին շրջելու և ապագան կազմակերպելու համար։

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում տրվել աշնանային տրամադրությանը և խորանալ սեփական մտքերի ու ապրումների մեջ։ Եթե մինչ այս Ձեզ չէր հաջողվում մտածել կյանքի մասին և այն փոխելու տարբերակներ մտածել, ապա հոկտեմբերը լավ ժամանակ է ինքնավերլուծության և կյանքը կարգի բերելու համար։

Կարևորը՝ մի վախեցեք սեփական զգացողություններից և, որոշումներ ընդունելիս, հետևեք սրտին և ոչ թե այն սցենարներին, որոնք առավել իրական ու գործնական են թվում։

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար հոկտեմբերը ընկերների հետ ժամանակ անցկացնելու հրաշալի հնարավորություն կդառնա։ Ձեզ սպասում են մտերմիկ հեռախոսային զրույցներ և շատ կարևոր նամակագրություններ ու, իհարկե, լավագույն հանդիպումներն իրական կյանքում։

Եթե վաղուց ցանկանում էիք հետքրքրություններին համապատասխան որևէ ակումբում հայտնվել, ապա այս ամիս թողեք բոլոր նախապաշարմունքները և արեք դա։

Ջրհոս

Հոկտեմբերը Ջրհոսներին կարիերայի աճի հիանալի հնարավորություն կստեղծի. անգամ հնարավոր է, որ փոխեք աշխատանքի վայրը և գտնեք Ձեր երազանքների աշխատանքը։ Նոր պրոյեկտների համար ուժեր ու գաղափարներ կհայտնվեն, իսկ ավարտին մոտեցող գործերը կհասցնեն սպասվածից մեծ արդյունքների։

Պետք է իրավիճակը լավ վերահսկել։ Դա այդքան էլ բարդ չէ, իսկ հետևանքները միայն կուրախացնեն։

Ձկներ

Ձկները վերջապես կարող են կատարելագործել իրենց հակումները կամ գիտելիքների մակարդակը այն ոլորտներում, որոնք վաղուց հետաքրքրում էին։ Հոկտեմներին Ձեզ պետք եկող գրքերը, վեբինարները և անգամ ամբողջական կուրսերը կպտտվեն Ձեր շուրջը, մնում է միայն նկատել դրանք։

Իսկ եթե դա վերաբերում է որևէ օտար լեզվի, ապա Դուք շնչելու ժամանակ էլ չեք ունենա և լցված կլինեք ոգեշնչմամբ ու ինքնավստահությամբ։

Ահա այսպիսին կլինի հոկտեմբերը։ Այն բարենպաստ է ցանկացած գործունեության և օպտիմալ ճանապարհներով շարժվելու համար։

Եթե ճիշտ անցկացնեք այս ամիսը, ապա անգամ նոյեմբերը՝ դժվար աստղային իրավիճակ ունեցող ամիսը կդառնա պրոդուկտիվ։