Կանայք ավելի երջանիկ են տգեղ տղամարդկանց հետ` գիտնականներ

51

Արտաքինը մեծ դեր է խաղում հարաբերություններում և, համաձայն վերջերս արված հետազոտության, Ֆլորիդայի Համալսարանի գիտնականները ուղիղ կապ են գտել կանացի երջանկության և արտաքինի միջև։

Հետազոտության մասնակիցների մեծ մասը 30-ի շրջանում էին։ Եվ երբ կինը իր ամուսնուց գեղեցիկ էր, նրանց հարաբերությունները հաջող էին։

Ինչո՞ւ։ Գիտնականների խոսքերով՝ տղամարդը, որը պակաս գրավիչ է, քան իր կինը, նրա հետ ավելի լավ է վերաբերվուկ՝ կարծես փորձելով կոմպենսացնել սեփական արտաքին թերությունները։

Նա շատ է օգնում տնային գործերում, նվերներ է տալիս։ Այսպիսի հարաբերություններում կինն ավելի շատ է զգում, որ իրեն սիրում ու գնահատում են։

Իսկ երբ հակառակն է, այսինքն տղամարդը կնոջից գեղեցիկ է, նրանց հարաբերությունները վատ են դասավորվում։ Կինը ճնշվածություն է զգում՝ լինելու այնպես գրավիչ, ինչպիսին տղամարդն է, սկսում է մարզվել և տարվել դիետաներով։

Մի խոսքով, գեղեցկությունը նայողի աչքերում է։ Ի՞նչ սկզբունքներով են գիտնականները որոշել՝ ով է գեղեցիկ. տղամա՞րդը, թե՞ կինը։

Վերջ ի վերջո, կարևոր է ոչ թե արտաքին տեսքը, այլ վերաբերմունքը։ Այնպես որ, պարզապես մի մերժիր մարդուն, եթե նրա արտաքինում որևէ բան դուր չի գալիս։