Բնավորության թաքնված գծերը բացահայտող թեստ

231

Բնավորության գծերը մեծ ազդեցություն են ունենում կյանքի վրա ու, չնայած, որ դրանք տարիքի հետ կարող են փոխվել, միևնույն է, միշտ կարելի է տարբերակել։

Բնավորության դրական ու բացասական գծերը կարող են արտայայտվել քայլերում, ժեստերում, ինչպես նաև մարդու գիտակցված ընտրության մեջ։

Բնավորության դրական գծեր

Նայեք այս աղջիկներից յուրաքանչյուրին և Ձեր համար որոշեք, թե նրանցից ով ամենագեղեցիկը կլինի, երբ պտտվի։ Առաջնորդվեք ոչ թե հասարակության կողմից ընդունված գեղեցկության ստանդարտներով, այլ սեփական զգացողություններով։

1 Եթե առաջին աղջիկն ամենագեղեցիկն է թվում, ապա Դուք շատ վստահելի և հավասարակշռված մարդ եք։ Խոչընդոտները Ձեզ համար խնդիր չեն, քանի որ գիտեք՝ ամեն ինչ կարելի է հարթել։ Այդ իսկ պատճառով Դուք քաջորեն նոր որոշումներ եք կայացնում և անում եք ցանկացած աշխատանք։

Ճակատագրի դրական շրջադարձերի հանդեպ ներքին պատրաստվածության շնորհիվ Ձեզ դժվար է հունից հանել։ Դուք օժտված եք մեծ համբերությամբ, ինչն օգնում է արդյունքի հասնել այնտեղ, որտեղ շատերը հիասթափվում ու ետ են կանգնում։

2 Երկրերդ աղջկա ընտրությունը փաստում է այն մասին, որ Դուք չափազանց ընկերասեր եք։ Հեշտ եք ծանոթություններ հաստատում և շփվում մարդկանց հետ։ Այդտեղ Ձեզ օգնում է անմողությունը, իսկ երբեմն էլ՝ թեթևամտությունը։ Դրա հետ մեկտեղ՝ Դուք հաճախ բարեհոգի և խաղային տրամադրության մեջ եք։

Նախընտրում եք բոլորի հետ ոււախանալ, բայց տխրել միայնության մեջ։ Ու չնայած, որ Դուք կյանքում փորձում եք դրական մարդ մնալ, անզգույշ բառերը կարող են խորը վիրավորանք հասցնել Ձեզ։

3 Երրորդ աղջկան ամենագեղեցիկը համարողները ամաչկոտ և համեստ մարդիկ են։ Ձեզ դժվար է բացվել այլ մարդու առաջ, դրա համար բավական ժամանակ է պահանջվում։ Անսպասելիություններ չեք սիրում, քանի որ նախընտրում եք շարժվել Ձեր կողմից կազմված պլանով. ցանկացած շեղում այդ պլանից կարող է Ձեր արգելակել։

Հոգով Դուք բարի ու ոչ կոնֆլիկտային մարդ եք, ով երբեք տարիներով նեղացած չի մնա։ Ավելին՝ Դուք միշտ փորձում եք հասկանալ այլոց զգացմունքները, արդարացումներ եք փնտրում անգամ ամենասարսափելի արարքների համար։ Կարող եք անգամ ինքներդ Ձեզ ցավ պատճառել՝ ուրիշներին չվնասելու համար։

4 Չորրորդ աղջկա ընտրությունը խոսում է Ձեր բարձր ինքնատիրապետման մասին։ Դուք հաճախ եք առաջնորդվում առողջ դատողությամբ, քան տրամադրության փոփոխոխություններով։ Գիտեք, որ շատ բանի կարելի է հասնել, եթե չվախենաք ճանապարհին հանդիպող դժվարություններից։

Դուք հպարտ մարդ եք, ով կարողանում է ինքն իր հետ ներդաշնակույքն մեջ ապրել։ Դուք բարեհոգի եք, չեք նեղացնի այլ մարդկանց, անգամ նրանց, ովքեր խանգարում են Ձեզ հասնել նպատակներին։ Կողքից կարող է թվալ, որ Դուք սառը մարդ եք, բայց դա այդպես չէ. Ձեզ համար խորթ չէ ընկերասիրությունը և միշտ պատրաստ եք օգնության հասնել։

5 Հինգորորդ աղջկան ընտրողներն անկախ և կայուն մարդիկ են, ովքեր սովոր են հասնել նպատակներին, այդ պատճառով էլ սիրում են իրենց վրա աշխատել։ Դուք չեք սիրուկ օգնություն խնդրել, անգամ երբ լավ մարդկանցով եք շրջապատված և վստահում եք նրանց։

Սրա հետ մեկտեղ՝ Ձեզ հատուկ է համառությունը և եթե արդեն ընտրություն եք կատարել, դժվար է ետ կանգնեցնել դրանից։ Այլ մարդկանց հետ հարաբերությունները Ձեզ համար հեշտ չեն և անգամ նոր ծանոթությունները դժվար են տրվում։ Միևնույն ժամանակ, նա, ով Ձեզ համար արդեն մոտ է դարձել, կարող է հույս դնել Ձեր վրա։

Համապատասխանո՞ւմ է այս նկարագրությունը քեզ։