5 հիմնավոր պատճառ՝ երբեք հոնքերի տատուաժ չանելու համար

83

Ժամանկակից կոսմետոլոգիան հոնքերի շտկման բազմաթիվ տարբերակներ է առաջարկում և տատուաժը, հավանաբար, վերջին տեղում է։ Ահա, թե ինչու։

1. Այն հնաոճ է նայվում։

Այժմ թրենդային է բնականությունը. բնական դիմահարդարում, մազերի բնական գույն և, իհարկե, հոնքերի բնական ձև։ Դիմահարդարները զգուշացնում են, որ նույնիսկ ամենահմուտ կերպով արված տատուաժը չի կարող բնական նայվել։

2. Տատուաժը հնարավոր չէ տանը լվանալ։

Պետք է հասկանալ, որ հոնքերի տատուաժը երկարաժամկետ է՝ մի քանի ամսից մինչև երկու տարի) ։ Դա նշանակում է, որ անհաջող ձևը չեք կարող մաքրել։

3. Տատուաժը ջնջում են լազերով։

Ջնջել անհաջող տատուաժը լազերով… Սա միակ փորձված ու էֆեկտիվ մեթոդն է։ Ճիշտ է, այն բավականին թանկ է և ցավոտ, բայց այլ ելք չկա։ Մեկ սեանսը միջինում արժե 1000 ռուբլի, անհրաժեշտ է մոտավորապես 4-5 սեանս։

4. Այն կմեծացնի Ձեր տարիքը։

Բոլոր դիմահարդարները միաձայն պնդում են՝ հոնքերի տատուաժը ծերացնում է։ Անգամ հաջող անելու դեպքում այն 5 տարի կավելացնի Ձեր տարիքին։

5. Սխալի հավանականությունը մեծ է։

Տատուաժի մեջ ամենաբարդը ճիշտ գույն և ձև հավաքելն է։ Որեպես կանոն, սալոններում առաջարկում են հոնքերի տատուաժի մի քանի ձև. յուրաքանչյուր մազը նկարված (կամ 3D տատուաժ) ,ոսկով տատուաժ(այս դեպքում դրվում են իսկականի նման մազիկներ) և ներկում, որի դեպքում հոնքերը ներկվում են մեկ տոնով) ։

Ամենատարածված սխալը չափազանց մուգ պիգմենտի կիրառումն է։ Եթե այսպիսի բան է պատահել, ապա, լավագույն դեպքում, սալոնը կառաջարկի լազերով անվճար բացացնել երանգը։ Այդ գործընթացը ժամանակ է պահանջում, քանի որ մեկ անգամը բավական չէ արդյունքի հասնելու համար։

Սխալներից է նաև ասիմետրիան. երբ մեկ հոնքը մի քիչ վերև է մյուսից կամ մեկը մյուսից բարակ է։