Միխայիլ Գալուստյանը ցույց է տվել իր ընտանիքը. միայն տեսնեք թե ինչպիսին են նրա դուստրերը… պարզապես հրաշք են

398

Միխայիլ Գալուստյանը Վիկտորյա Շտեֆանեցի հետ ծանոթացել է Կրասնոդարի ակումբներից մեկում՝ 1995 թվականին։ 16-ամյա գեղեցկուհին կարողացել է գրավել մաչոյի սիրտը և դարձել է նրա միակը։ 2007-ին զույգն ամուսնացել է։

Միխայիլի տաքարյուն բնավորությունն ազդել է նրանց հարաբերությունների վրա։ Ամուսնության առաջին երկու տարիներից հետո նրանք գրեթե բաժանվում էին, սակայբ Վիկտորյան ինացավ, որ հղի է, և զույգը որոշեց պահել միությունը։

Զույգը հաջող հաղթահարեց ճգնաժամը, և նրանց հարաբերություններն այժմ ներդաշնակ են։ Առաջին դուստրը՝ Էսթելլան ծնվել է ամուսնությունից 3 տարի անց։ Երկրորդ փոքրիկը լույս աշխարհ եկավ, երբ Էսթելլան 2 տարեկան էր։ Աղջիկների դաստիարակման գործում Վիկտորյային օգնում են դայակները։

Միխայիլը ուշադիր և հոգատար ամուսին է։ Նա հաճախ է ցանկացել, որ կինը թեկուզ երկու օրով հանգստի մեկնի։

Միխայիլը շատ է սիրում իր աղջիկներին և փորձում է ամբողջ ազատ ժամանակն ընտանիքին հատկացնել։

Վերջերս Միխայիլը իր միկրոբլոգում կնոջ և դստրերի լուսանկարն է հրապարակել։ Նրա երկրպագուները իսկույն նշել են, որ երեխաները հորն են նման։

Միխայիլը վերջին ժամանակներս միանգամից երկու կարևոր տոն է նշել. Վիկտորյայի ծննդյան օրը և իրենց ամուսնության տարելիցը։ Զույգն արդեն 12 տարի է, ինչ միասին է։

Դստրերը իսկական պարգև են հումորիստի համար։ Նա անկեղծ շնորհակալ է կնոջը՝ այդպիսի երջանկություն պարգևելու համար։