Ինչպե՞ս ճիշտ լվանալ բաճկոնները

Եթե դուք մինչև հիմա վստահ չեք՝ արդյոք կարելի է բմբուլից բաճկոնը լվանալ լվացքի մեքենայով, թե ոչ, դուք պատասխանը կգտնեք այստեղ:

Ուշադրություն․ այս խորհուրդներից կարելի է օգտվել այն դեպքում, եթե իրի վրա նշված չէ «Միայն չոր մաքրում»:

Ինչպե՞ս լվանալ բաճկոնը

Առաջին հերթին բաճկոնի վրայից հանեք մորթին, եթե այն կա: Կոճկեք այն: Ստուգեք գրպանների պարունակությունը:

Եթե կան հետքեր, լաքաներ, մշակեք դրանք հատուկ լաքահանիչ միջոցով: Չմոռանաք գրպանների, օձիգի և թեզանիքի մասին, որոնք ամենաշատն են կեղտոտվում: Տրորեք դրանք փափուկ խոզանակով և հատուկ միջոցներով:

Լվացքի մեքենայի վրա ընտրեք ամենանուրբ, մեղմ լվացքի ծրագիրը: Ընտրեք 30 աստիճան ջերմությունը և քամելու համար՝ 600 պտույտ մեկ րոպեում:

Ավելի լավ է ընտրել հենց բմբուլից բաճկոնների համար նախատեսված լվացող միջոցներ:

Եթե նման միջոց չունեք ձեռքի տակ, ապա օգտագործեք հեղուկ լվացքի միջոց:

Բաճկոնի հետ միասին 3-5 թենիսի գնդակներ դրեք մեքենայի մեջ: Լվացման ընթացքում դրանք կապահովեն օդի շրջանառությունը: Եթե չունեք թենիսի գնդակներ, ապա մի քանի գուլպաներից «գնդակներ» պատրաստեք:

Լվացքն ավարտվե՞ց: Մեքենան ևս մեկ անգամ միացրեք, «պարզաջրել» ծրագիրը:

Եթե կա չորացման ծրագիրը, շատ ավելի լավ, իսկ եթե ոչ, ապա կարելի է նաև այլ կերպ չորացնել: Կախեք բաճկոնը կախիչներից և սպասեք, մինչև չորանա: Չորանալուց հետո ձեռքով ուղղեք, հավասարաչափ տարածեք բաճկոնի լցոնը: