5 նշան, որոնք վկայում են այն մասին, որ դուք դժբախտ եք ձեր զուգընկերոջ կողքին

Գիտե՞ք արդյոք դուք, որ տասը հարցվածներից վեցը պնդում են, որ դժբախտ են իրենց հարաբերություններում: Եվ ամեն դեպքում, նրանք նախընտրում են ոչինչ չփոխել։

Նրանք շարունակում են մնալ ոչ երջանիկ հանուն կայունության կամ պարզապես վախենում են հեռանալ մի մարդուց, ում հետ ապրել են որոշ ժամանակ։

Նրանք չեն կարողանում հեռանալ, որովհետև վախենում են միայնակ մնալուց։ Ահա սրանք են հիմնական պատճառները։

Մենք բոլորս էլ վաղ թե ուշ ստիպված ենք լինում ընտրություն կատարել։ Երբեմն այնպես է ստացվում, որ ամենաբարդ և ամենաճիշտ ընտրությունը համընկնում են։

Դուք արժանի եք այն հարաբերություններին, որոնք ձեզ կոգեշնչեն, բուռն հույզեր կպարգևեն և բավարարվածություն։

Դուք արժանի եք այն հարաբերություններին, որտեղ զուգընկերոջ կողմից աջակցություն և հենարան կզգաք։ Հարաբերությունները պետք է ձեզ էյֆորիայի նման մի վիճակի հասցնեն։ Ավելի քչին մի համաձայնեք։

Ներկայացնում է այն 5 նշանները, որոնք վկայում են, որ ձեր հարաբերությունները ձեզ դժբախտացնում են.

1. Դուք կնախընտրեիք ժամանակն անցկացնել բարեկամների կամ ընկերների հետ։

Հենց այն փաստը, որ դուք պարզապես չեք ուզում գտնվել ձեր զուգընկերոջ կողքին, շատ բանի մասին է խոսում։

5 նշան, որոնք վկայում են այն մասին, որ դուք դժբախտ եք ձեր զուգընկերոջ կողքին

2. Ձեր հարաբերություններն ավելի շատ էներգիա են խլում ձեզանից, քան բավարարություն են պարգևում։

Զուգընկերոջ կողքին դուք ձեզ ինչպես քամված լիմոն եք զգում։ Դուք այլևս կապ չեք զգում ձեր միջև։ Այս ամենը խոսում է այն մասին, որ հարաբերությունները ձեզ երջանկություն չեն բերում։

3. Ձեր զուգընկերն այլևս ձեզ չի գրավում ֆիզիկապես։

Դուք հավանաբար այլևս այնքան հաճախ չեք զբաղվում սիրով, ինչպես հարաբերությունների սկզբում էր։ Դա նորմալ է։ Սակայն սեռական ցանկությունը չպետք է լիովին կորչի։

5 նշան, որոնք վկայում են այն մասին, որ դուք դժբախտ եք ձեր զուգընկերոջ կողքին

4. Դուք այլևս չեք վայելում միասին անցկացրած ժամանակը։

Ինչ զգցողություններ եք ունենում այն պահերին, երբ ձեր երկրորդ կեսի հետ միայնակ եք մնում։ Ձեզ ուրախացնու՞մ է միասին մնալու միտքը, թե՝ ընդհակառակը։

5. Ձեզ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես ձեզ թակարդն են գցել։ Դուք խեղդվում եք այս հարաբերություններից։

Դուք չպետք է ձեզ այնպես զգաք, կարծես կապել են ձեր ոտքերն ու ձեռքերը։ Դուք չպետք է տանջվեք այն մտքից, կարծես ինչ որ բան ձեզ հետապնդում է։ Եթե դուք նման բան եք զգում, ամենայն հավանականությամբ ձեր հարաբերությունները փակուղու առջև են հայտնվել։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ