«Դժբախտությունն այն դռնից է ներս մտնում, որն իր առջև բացել են». 25 իմաստնություն չինացիներից

Չինական քաղաքակրթությունը Երկիր մոլորակի վրա եղած հնագույն քաղաքակրթություններից մեկն է:

Շատ բաներում այն առաջ է անցել այլ մշակույթներից: Չինական գիրը 5000 տարուց ավելի պատմություն ունի, և այդ պատճառով էլ այդքան ուժգին է տարբերվում ավելի ուշ շրջանի երիտասարդ այբուբեններից, որոնք այնքան նման են իրար:

Երկար տարիների ընթացքում Չինաստանի մշակույթը սպունգի պես ներծծել է իր հողի վրա ապրած իմաստունների խորը մտքերն ու դիտարկումները, և թեպետ դրանք արտաբերված են եղել հարյուրավոր տարիներ առաջ, մինչ այժմ արդիական են ու ուսուցանող նշանակություն ունեն մեզնից յուրաքանչյուրի համար:

Չին ժողովրդի իմաստնությունը մարդու ներաշխարհի, երջանկության ու իմաստնության մասին լիովին արտացոլվել է առածների ու ասացվածքների մեջ, որոնք իրենց մեջ խոր իմաստ են պարունակում:

Չէ՞ որ հազարամյա փորձ ունեցող ժողովուրդը չի կարող վատ խորհուրդներ տալ:

Չինական իմաստնությունը՝ ժողովրդական առածներում

1. Հանձնվելու գայթակղությունը հատկապես ուժեղ կլինի հաղթանակից առաջ։

2. Մի վախեցիր դանդաղել, վախեցիր կանգ առնելուց:

3. Կյանքի խորամանկությունն այն է, որ երիտասարդ մեռնես, բայց հնարավորինս ուշ:

4. Մի խոսեք, եթե դա լռությունը դեպի լավը չի փոխում:

5. Ուժեղը հաղթահարում է ճանապարհի խոչընդոտը, իսկ իմաստունը` ողջ ճանապարհը:

6. Հազար տարվա ճանապարհորդությունը սկսվում է մեկ քայլից:

7. Խրճիթը, ուր ծիծաղում են, հարուստ է պալատից, ուր ձանձրանում են:

8. Հիմարի երջանկությունն էլ է իր պես հիմար:

9. Եթե դու սայթաքել ու ընկել ես, դա դեռ չի նշանակում, որ դու չես գնում այնտեղ, ուր պետք է:

10. Իրերին միշտ լուսավոր կողմից նայիր, իսկ եթե դրանք չկան, այնքան տրորիր մութ կողմերը, մինչև դրանք փայլեն:

11. Այն, ինչ պատահում է, պատահում է ժամանակին:

12. Նա, ով մատնացույց է անում քո թերությունները, ոչ միշտ է քո թշնամին: Նա, ով քո արժանիքների մասին է խոսում, ոչ միշտ է քո ընկերը:

13. Ապրիր` պահպանելով հանգստությունդ: Ժամանակը կգա, ու ծաղիկներն իրենք իրենց կբացվեն:

14. Մի վախեցիր, որ չգիտես, վախեցիր, որ չես սովորի:

15. Ուսուցիչները միայն դռներն են բացում: Հետո դուք ինքներդ պետք է առաջ գնաք:

16. Որքան էլ որ քամին ուժգին փչի, լեռը նրա առջև չի խոնարհվի:

17. Առանց թերության ընկեր չի լինում, եթե փնտրես այդ թերությունը, կմնաս առանց ընկեր:

18. Քո տունն այնտեղ է, ուր մտքերդ հանգիստ են:

19. Դժբախտությունն այն դռնից է ներս մտնում, որն իր առջև բացել են:

20. Կարմրելու ունակ մարդիկ չեն կարող սև սիրտ ունենալ:

21. Ավելի լավ է մեկ օր մարդ լինել, քան հազարավոր օրեր` ստվեր:

22. Սարեր շարժել կարողացող մարդը սկսեց նրանից, որ տեղից տեղ էր տանում մանր քարեր:

23. Եթե սխալ գործես, ավելի լավ է՝ միանգամից ծիծաղիր:

24. Ծառ տնկելու լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր, հաջորդ լավագույն ժամանակն այսօր է:

25. Ոչ ոք ճանապարհորդությունից չի վերադառնում այնպիսին, ինչպիսին նախկինում էր:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ