Բնական ներկեր՝ մազերի համար. հագեցած գույն և շլացուցիչ փայլ, ոչ մի քիմիա

Մազերի հաճախ ներկումը փչացնում է մազերի որակը, քանի որ ներկերի մեջ շատ քիմիական նյութեր կան:

Սա չի նշանակում, որ պետք է հրաժարվել ներկելուց, պետք է պարզապես փոխել մոտեցումը դրան:

Տնային ներկ մազերի համար

Սուրճ: 

Սուրճը շատ հարմար է մազերը մգացնելու համար, տալիս է հաճելի շոկոլադային երանգ: Պետք է պարզապես պինդ էսպրեսո եփել: Թող սառչի: Խառնիր մեկ բաժակ սուրճ, 2 բաժակ մազերի կոնդիցիոներ, 2 ճ/գ սև թեյի թուրմ: Մեկ ժամով քսիր մազերիդ, հետո լվա և ողողիր խնձորի քացախաջրով: Այդպես գույնը կամրապնդվի և ավելի երկար կմնա:

Թեյ: 

Մազերին տալիս է մուգ երանգ: Օգտակար է խամրած մազերին հագեցածոթյուն տալու համար: 3-5 փաթեթ թեյը եփիր երկու բաժակ ջրի մեջ: Հեղուկը լցրու մազերիդ, թող մեկ ժամ, հետո լվա: Խառնուրդը կարելի է ավելացնել շամպունի մեջ՝ թեթև տոնավորման էֆեկտ ստանալու համար:

Բույսեր: 

Կախված այն բանից, թե ինչ գույն ես ուզում ստանալ, կարելի է տարբեր բույսեր օգտագործել: Մազերի մուգ գույն ստանալու համար օգտագործիր խնկունի, եղինջ կամ եղեսպակ: Կարմրավուն կամ պղնձագույն երանգի համար հարմար կլինեն կալենդուլան, մասուրը և հիբիսկուսը: Բաց գույնի համար՝ երիցուկը և արևածաղկի տերևները: Բույսից եփուկ պատրաստիր: Հեղուկը լցրու լաքի ամանի մեջ և ցանիր մազերիդ: Լրիվ չորանալուց հետո սովորական ձևով լվա գլուխդ:

Բազուկի հյութ և գազար: 

Եթե սիրում ես կարմիր գույնի բնական երանգներ, այս խորհուրդը քեզ համար է: Միայն թե զգույշ եղիր, այս բանջարեղենը շատ լավ է ներկում: Կես բաժակ գազարի հյութը խառնիր նույնքան բազուկի հյութին, մի քիչ կոկոսի յուղ ավելացրու: Խառնուրդը լցրու մազերիդ, գլուխդ սրբիչով փաթաթիր և պահիր մեկ ժամ: Հետո մանրամասն լվա մազերդ և ողողիր խնձորի քացախով գոլ ջրով: Եթե ուզում ես ավելի հագեցած գույն ստանալ, նորից ներկիր:

Խնա: 

Այն մազերին տալիս է կարմրավուն երանգ: Խառնիր մեկ բաժակ խնայի փոշին 2 բաժակ կիտրոնի հյութի և 1 ճ/գ խնձորի քացախի հետ: Միջոցը քսիր մազերիդ և սանրիր: Փաթաթիր փայլաթիթեղի մեջ և թող 2 ժամ: Հետո լվա: Գույնը մեղմացնելու համար կարելի է խառնուրդին երիցուկի եփուկ ավելացնել:

Կիտրոնի հյութ: 

Այն բաց գույն և փայլ է տալիս մազերին: Լցրու լաքի ամանի մեջ և ցանիր մազերիդ: Լավ սանրիր և թող չորանա: Կիտրոնի հյութը դանդաղ է գործում, ուստի պրոցեդուրան պետք է պարբերաբար կրկնել:

Ընկույզի կեղև: 

Այն իդեալական է մուգ դարչնագույն գույն ստանալու համար: Մանրացրու կեղևը և եփիր 30 րոպե: Թող սառչի և քամիր: Հետո եփուկը քսիր մազերիդ: Թող մեկ ժամ և ավել: Ժամանակից կախված է գույնի հագեցածությունը: Տաք ջրով լվա գլուխդ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...