Այն ամենը, ինչ երբեք չի կարելի պահանջել տղամարդուց

Հարաբերությունների մեջ հաճախ զուգընկերները սկսում են միմյանցից ինչ-որ բան պահանջել:

Շատերը համարում են, որ տղամարդը կամ կինը միմյանց ինչ-որ բան են պարտք կամ պարտավոր են իրենց որոշակի ձևով պահել:

Սակայն այդպիսի պահանջները ոչ միշտ են արդարացված և հաճախ հիմնված են լոկ նախապաշարմունքների վրա:

Որոշ կանայք անգամ չեն էլ մտածում, թե որքան անլուրջ կարող են հնչել այդ պահանջները:

Եվ այսպես, ի՞նչ երբեք չպետք է պահանջել տղամարդուց:

1. Պահել կնոջը, հոգալ նրա բոլոր ծախսերը:

Սա ամենագլխավոր պահանջներից է, որ կանայք հաճախ ներկայացնում են տղամարդկանց: Հնարավոր է՝ դա տեղին է, եթե արդեն ընտանիք եք կազմել և դուք տանը զբաղված եք մանկահասակ երեխաների դաստիարակությամբ: Սակայն ինչո՞ւ պետք է տղամարդն իր հասուն, ինքնուրույն կնոջը պահի հարաբերությունների ամենասկզբից:

Նրանից պահանջում են թանկարժեք նվերներ, հագուստ, հանգստանալու մեկնել: Իհարկե, եթե տղամարդուն դուր է գալիս, ապա նա կարող է դա անել, սակայն նա պարտավոր չէ պահել բոլոր նրանց, ում հետ հանդիպում է: Նա դա պարտավոր է անել միայն իր ընտանիքի ու երեխաների համար:

2. Դադարեցնել հարաբերություններն ընկերների հետ:

Չարժե տղամարդուն ստիպել կտրել իր ընկերների հետ հարաբերությունները, հատկապես հին ընկերների հետ, նույնիսկ, եթե նրանք ձեզ դուր չեն գալիս, նույնիսկ, եթե նա նրանց հետ շատ ժամանակ է անցկացնում, և անգամ, եթե նույնիսկ այդ ընկերախմբում կանայք կան:

Հին ընկերները տարիներ անց որպես բարեկամներ են ընկալվում. այդ պատճառով էլ նրանց հետ հարաբերությունների խզումը տղամարդու համար ցավոտ կլինի: Եթե տղամարդը դրան պատրաստ չէ, ապա նրա համար ավելի հեշտ կլինի հրաժարվել նոր սիրուց, քան հին ընկերներից:

3. Հեռու մնալ հարազատներից:

Հիշեք, ընտանիքն այն թեման է, ուր չի կարելի ինչ-որ բան պահանջել: Ընտանիքը միշտ նրա կյանքում առաջնային տեղ է զբաղեցնելու: Դուք կարող եք խուսափել նրա հարազատներից, կարող եք նրանց հետ յոլա չգնալ, սակայն տղամարդուց պահանջել չշփվել նրանցից որևէ մեկի հետ՝ դուք իրավունք չունեք:

4. Կիսել ձեր հետաքրքրությունները:

Իհարկե, շատ հաճելի է, երբ ձեր միջև շատ ընդհանուր բան կա: Սակայն դա չի նշանակում, որ պետք է տղամարդուն պարտադրել զբաղվել ձեր սիրած գործերով, օրինակ, պարի դասերի հաճախել կամ նայել հերթական սերիալը: Նա ևս չի կարող պարտադրել ձեզ իր հետ ձկնորսության գնալ կամ ֆուտբոլ դիտել: Դուք պետք է հարգեք միմյանց հետաքրքրությունները, բայց բոլորովին պարտադիր չէ կիսել դրանք:

5. Հրաժարվել իր հետաքրքրություններից:

Ոչ ոքի դուր չի գալիս, երբ իրենց ստիպում են հրաժարվել անձնական կամ մասնագիտական հետաքրքրություններից: Եվ ձեզ էլ հավանաբար դուր չէր գա, եթե նա ձեզնից պահանջեր փոխել աշխատանքը, վաճառել սիրելի իրը կամ դադարել գեղեցկության սրահ այցելել: Այդ պատճառով էլ դուք ևս մի պահանջեք նրանից հրաժարվել ինչ-որ բանից, որ իրեն դուր է գալիս կամ կարևոր է նրա համար, այլապես կբախվեք ագրեսիայի: Ոչ մի լավ բան դրանից դուրս չի գա:

6. Լուծել ձեր խնդիրները:

Շատ կանայք համարում են, որ իսկական տղամարդիկ պետք է իրենց փոխարեն լուծեն բոլոր, անգամ ամենափոքր խնդիրները, եթե նույնիսկ իրենք էլ կարող են դրանք ինքնուրույն հեշտությամբ լուծել: Իհարկե, մտերիմները պարտավոր են միմյանց նեցուկ լինել և օգնել իրար, սակայն որոշ կանայք չարաշահում են դա և իրենց տղամարդկանցից պահանջում են լուծել իրենց բոլոր խնդիրները` վերածվելով անօգնական երեխայի:

Որոշ տղամարդկանց դա նույնիսկ դուր է գալիս, իսկ ահա ուրիշները որոշ ժամանակ անց փախչում են դրանից:

7. Անտեսել ուրիշ կանանց:

Կանայք պետք է հասկանան ու ընդունեն, որ տղամարդը պարզապես չի կարող անտեսել այլ կանանց: Դա աննորմալ և անառողջ վարքագիծ է: Իհարկե, եթե նա հաճախ է սիրահետում այլ կանանց, ապա դուք նրան կարող եք նկատողություն անել, սակայն դադարել նայել գեղեցիկ կանանց ու ամբողջությամբ դադարել շփվել ուրիշների հետ՝ նա չի կարող երբեք:

Եվ դա բոլորովին էլ չի նշանակում, որ նա պատրաստ է ձեզ դավաճանել: Մեզ բոլորիս էլ դուր է գալիս նայել գեղեցիկ բաների, և դրանում ոչ մի հանցագործություն չկա:

8. Առաջինը ներողություն խնդրել:

Որոշ տիկնայք համարում են, որ բոլոր վեճերի դեպքում հաշտության առաջին քայլը պետք է տղամարդն անի: Իրականում առաջինը ներողություն խնդրել պարտավոր է նա, ով զգում է, որ պատրաստ է դրան:

Եթե դուք ուզում եք պահպանել հարաբերությունները, ինքներդ էլ ինչ-որ բան արեք դրա համար: Տղամարդը պարտավոր չէ վազել ու ծաղիկները ձեռքին` ներողություն խնդրել ձեզնից յուրաքանչյուր վեճից հետո, հատկապես, եթե դրանում դուք ևս ձեր մեղքի բաժինն ունեք:

9. Փոխվել, ուրիշ մարդ դառնալ:

Որոշ կանանց ամենամեծ մոլորությունն այն է, որ նրանք հույս են ունենում փոխել իրենց տղամարդկանց: Դա շատ հազվադեպ է պատահում: Մարդը կարող է փոխվել իր նախաձեռնությամբ, նա կարող է փորձառություն հավաքել և դրա հիման վրա փոխել իր աշխարհընկալումը, սակայն բռնի կերպով մարդուն փոխել գործնականորեն հնարավոր չէ: Իզուր ժամանակ ու նյարդեր մի վատնեք: Ավելի լավ է գտեք այնպիսի մեկին, ով ձեզ դուր կգա այնպիսին, ինչպիսին որ կա:

10. Պարտավոր է, քանի որ տղամարդ է:

Բացարձակ անմտություն է տղամարդուց ինչ-որ բան պահանջել միայն նրա համար, որ նա տղամարդ է: Շատ կանայք իրենց գլխում հետևողականորեն զարգացնում են ինչ-որ իսկական տղամարդու նախատիպ, իսկ երբ սիրելին ինչ-որ կերպ չի համապատասխանում դրան, սկսում են նրանից ինչ-որ արարքներ պահանջել կատարել:

Ոչ ոք պարտավոր չէ իրեն այնպես պահել, ինչպես ձեզ է դուր գալիս: Ոչ ոք պարտավոր չէ համապատասխան լինել ձեր սպասումներին: Եթե ձեզ ինչ-որ բան ձեր ընտրյալի մեջ դուր չի գալիս, ուրեմն դուք ձեր ընտրության մեջ եք սխալվել, փնտրեք ձեր կատարյալ տղամարդուն, այլ ոչ թե փորձեք ներկայիս սիրելիին փոխել պարտադրանքով:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...