Ինչպես են հարցազրույց անցկացնող մենեջերները ընկալում և ճանաչում մեզ հագուստով

Անձնակազմի ընտրությամբ զբաղվող մենեջերները մեկ հայացք գցելով կարողանում են որոշել մեր հուսալիության, կոմպետենտության մակարդակը, հետևություններ են անում մեր հավակնությունների և սոցիալական կարգավիճակի մասին։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է հարցազրույցի գնալիս հատուկ ուշադրություն դարձնել հագուստի ընտրությանը։

Մեր կերպարում 5 նշաններ ենք առանձնացրել, որոնց հիման վրա մենեջերները հետևություններ են անում, թե արդյոք մենք համապատասխանում ենք թափուր աշխատատեղին, թե ոչ։

1. Ինչ են պատմում մեր զգեստապահարանի գույները

Հագուստի գույնի օգնությամբ կարելի է ցանկալի ազդեցություն գործել մարդկանց վրա։

Եթե դուք կոնտրաստային գույների համադրությամբ հագուստ եք ընտրել հարցազրույցի համար, ապա իշխող մարդու տպավորություն կթողնեք։

Պաստելային երանգները կօգնեն, որպեսզի ձեր նկատմամբ դրական տրամադրվեն։

Կապույտը, թերևս, ամենահաջող գույնն է հարցազրույց անցնելու համար։ Պատահական չէ, որ համզագեստներն ու պաշտոնական կոստյումները սովորաբար կապույտ են լինում։ Այն ասոցացվում է հուսալիության, ինքնավստահության, կոմպետենտութայն և հանգստության հետ։

Կարմիրը կենսական ուժ է արտահայտում, արդյունք ստանալու և հաջողության հասնելու հակվածություն։ Սակայն առաջին հարցազրույցի համար ավելի հարմար է մուգ կարմիրը՝ բորդոն։

Մուգ հագուստը գործատուի մոտ տպավորություն է ստեղում, որ թեկնածուն լուրջ է, հուսալի, կոմպետենտ և ինքնավստահ։

Ամենանհաջող գույնը աշխատանքային հարցազրույցի համար նարնջագույնն է։ Ավելի լավ է այն կողքի դրեք հանգստյան օրերի համար։

Ինչպես են հարցազրույց անցկացնող մենեջերները ընկալում և ճանաչում մեզ հագուստով

2. Ինչի մասին է խոսում մեր հագուստի ոճը

Միշտ չէ, որ գործնական կոստյումները ճիշտ ընտրությունն են լինում հարցազրույցի համար, քանի որ այդ դեպքում «գերորակավորման» կարծրատիպ է ստեղծվում։

Սակայն եթե թեկնածուն եկել է ղեկավար պաշտոնի համար, ապա խիստ տեսքը ի օգուտ իրեն կլինի։

3. Ինչ կասի մեր մասին բրենդա– և լոգոմանիան։

Լյուքսային բրենդերի լոգոտիպները, թանկարժեք ժամացույցը, սեղանին դրված վերջին մոդելի հեռախոսը խոսում են այն մասին, որ թեկնածուի համար կարևոր է կարգավիճակը և այն, թե ինչ տպավորություն է նա գործում շրջապատի վրա։ Սակայն հիշեք, որ գրասենյակը այնքան էլ հարմար տեղ չէ ձեր ֆինանսական առավելությունը մյուսների, այդ թվում պոտենցիալ գործատուի նկատմամբ ցուցադրելու համար։

4. Խոսուն դետալներ

Հիշեք, որ գործնական կնոջ կերպարում աննշան դետալներ չկան։ Եթե դուք նկատում եք մազերի աճած արմատները, եղունքի պոկված լաքը, կամ չարդուկված վերնաշապիկը, ապա այդ ամենը նկատում է նաև պոտենցիալ գործատուն։ Նաև աշխատեք խուսափել վառ շպարից և ուժեղ բույրով օծանելիքից։ Ինչ վերաբերում է զարդերին, ապա փոքրիկ և նուրբ զարդեր ընտրեք։

Պայուսակը պետք է նույնպես գործնական տեսք ունենա։ Պրինտերով, բազմագույն, պարկանման պայուսակներն ավելի լավ է թողեք այլ իրավիճակների համար։

Ինչպես են հարցազրույց անցկացնող մենեջերները ընկալում և ճանաչում մեզ հագուստով

5. Հագուստը կպատմի, թե որքանով եք դուք համապատասխանում տվյալ կազմակերպության կորպորատիվ մշակույթին

Ձեր կերպարը պետք է հնարավորինս մոտ լինի տվյալ ընկերության ընդունված դրես կոդին։ Մարդիկ հակված են առաջին հերթին ընդունել իրենց նմաններին, անպես որ, որքան դուք նման լինեք մյուս աշխատակիցներին, այնքան մենեջերը ձեզ կպատկերացնի իր աշխատակիցների մեջ։ Այս ինֆորմացիան ստանալու համար կարող եք դիմել սոցցանցերի օգնությանը, ուսումնասիրել տվյալ կազմակերպության էջը։ Որոշ կազմակերպություններում նույնիսկ դասական հագուստ կրելու արգելք կա։ Որով կազմակերպությունը ցույց է տալիս, որ գնահատում է ստեղծագործական ազատությունը և նոր գաղափարների նկատմամբ միշտ բաց լինելը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...