Ինչ անել, եթե պատրաստված ուտեստը չափազանց աղի է ստացվել

Մասնագետները հայտնել են, թե ինչպես կարելի է հեշտորեն ուղղել ուտեստի չափազանց աղի լինելը:

Ուտեստը չափազանց աղի է ստացվում բաղադրատոմսերին հավատ ընծայելու ու սխալ հաշվարկ անելու դեպքում:

Փորձառու խոհարարները գիտեն, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Օրինակ՝ շատ աղի ստացված մսի դեպքում նորմալ համը կարելի է վերականգնել, եթե ջրին, որում այն եփվում է, հավելենք անալի յուղոտ սոուս:

Կարելի է նաև միսը դնել սառը թթվասերի մեջ, թողնել, որ այն սառի, ապա սեղանին մատուցելուց առաջ տաքացնել:

Ինչ անել, եթե պատրաստված ուտեստը չափազանց աղի է ստացվել

Եթե շատ աղի է ստացվել բանջարեղենից պատրաստված աղցանը, ապա այն կարելի է պահել տաք ջրի հոսքի տակ կամ դրանում հավելել անալի բաղադրատարրեր:

Եթե ապուրն է ստացվել շատ աղի, ապա պետք չէ ջուր ավելացնել:

Փոխարենն անհրաժեշտ է նրանում հավելել կտրտած կարտոֆիլ, կաղամբ, բրինձ (կախված բաղադրատոմսից):

Ինչ անել, եթե պատրաստված ուտեստը չափազանց աղի է ստացվել

Աղի ստացված ձկնային ուտեստի դեպքում անհրաժեշտ է հավելել թթվասեր կամ ոչ աղի ալյուրի սոուս:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...