«Ես կնոջս փոխեցի երիտասարդ աղջկա հետ և հիմա ապրում եմ ինչպես դժոխքում»

Կնոջս հետ մենք հասցրել ենք այնքան բան հաղթահարել այս 35 տարիներին: Մենք հրաշալի երեխաների ենք մեծացրել: Նրանք բոլորն ամուր ամուսնություն ունեն, հեռանկարային աշխատանք: Այդ ամենը կնոջս շնորհիվ է, ով այս տարիներին աղոթել է նրանց համար:

Երբ մենք թոշակի անցանք, ես ու կինս որոշեցինք մի գործի մեջ ներդրում անել: Պետք է ասել՝ այն հաջողվեց: Այդքան փող մենք երբեք չէինք ունեցել, ես երջանկությունից 7-րդ երկնքում էի: Թվում էր՝ իմ կյանքը փոխվել է, և ինձ առաջարկեցին անդամակցել «միլիարդատերերի ակումբին»:

Այդ ժամանակ ինձ սկսեցին ավելի հաճախ այցելել մտքեր, որ մի կինն ինձ բավական չէ, թեկուզ այդքան տարի միասին ենք ապրել:

Իմ շուրջն այնքան երիտասարդ գեղեցկուհի կար, և իմ բոլոր ընկերներին երիտասարդ կանայք էին ուղեկցում…

Այդ աղջիկներն ինձ այնպես էին նայում, որ ես հալվում էի: Նրանք այնպիսի բաներ էին ասում, որոնցից ես ինձ աշխարհի գագաթին էի զգում: Ես առանց հաշվելու փող էի ծախսում: Հետո հանդիպեցի Դոլիին: Երիտասարդ, գեղեցիկ, սեքսուալ: Ինձ թվում էր, որ նա ամեն ինչ պատրաստ է, և ես չդիմացա: Բայց Դոլին մի պայման ուներ. ես պետք է նրա հետ ամուսնանայի:

Իմ առաջին կինն ինձ ամեն ինչում աջակցում էր ցանկացած իրավիճակում ու երբեք չի ստիպել տառապել: Նա մեր երեխաներին մեծացրել է որպես հաջողակ և երջանիկ մարդիկ, և դրանք ամբողջովին նրա ջանքերն են: Ու ես… ինչպես է այդպես ստացվել՝ բացատրել չեմ կարողանա…

Դոլին ինձ հյուր կանչեց՝ մոր հետ ծանոթանալու: Պարզվեց՝ նա իմ կնոջ տարիքի է, հրաշալի ընթրիք պատրաստեց: Նա և աղջիկն ինձ 3 ամիս տվեցին, որ բաժանվեմ կնոջիցս ու կարգավորեմ գործերս: Հակառակ դեպքում՝ ես Դոլիին այլևս չէի տեսնի:

Տանը ես սկսեցի կնոջս ամեն ինչում մեղադրել: Մենք ամեն օր վիճում էինք, ու ես սկսում էի ատել նրան: Ընտանեկան խորհրդի ժամանակ ես խոսեցի նրա ավելորդ քաշի և ֆանատիկ հավատքի մասին:

Նախկին կինս քաջաբար դիմակայեց իմ հարձակումներին, իսկ վերջում ասաց՝ ես գիտեմ՝ ինչ է տեղի ունցել, և քեզ զիջում եմ այն երիտասարդ գեղեցկուհուն:

Կինս նույն օրը գնաց: Նա իր հետ ոչինչ չվերցրեց, թեև տանն իրերի մեծ մասը նրան էր պատկանում:

Դոլիի համար ես ոչ փոքր գումար վճարեցի նրա ագահ հարազատներին: Ուղիղ երկու շաբաթ՝ մեր մեղրամսի ընթացքում, ես ինձ արքա էի զգում: Բայց այդքանով վերջացավ: Հիմա ես դժոխքում եմ ապրում:

Դոլիի հետ իմ խնայողություններն աչքի առաջ հալվում են: Նա անսիրտ է և տգետ: Մենք նույնիսկ դադարել ենք սիրով զբաղվել՝ ես տղամարդկային խնդիրներ ունեմ: Կարծում եմ՝ նա ինչ-որ մեկն ունի:

Ես չեմ կարող ոչ ոքի խոստովանել սա: Կարոտում եմ կնոջս: Նրա բարի սիրտը: Ոչ ոք չի վերահսկում իմ սննդակարգը, հիմա որոշ հիվանդություններ եմ ձեռք բերել: Դոլին ոչինչ չի անում, օրերով տանն է նստում: Նա ինձ համար երեխա է ունեցել, բայց արդյոք նա ի՞մն է: Նրա հետ շփումն ինձ այնպիսի ուրախություն չի բերում, ինչպես երեխաներիս և թոռներիս հետ:

Երեխաները հեռացել են ինձնից: Նրանց մոր հետ ամեն ինչ լավ է: Աստված միշտ արձագանքել է նրա աղոթքներին: Առանց ինձ նա նույնիսկ ավելի երջանիկ և երիտասարդ տեսք ունի:

Դոլիի պատճառով ես դադարել եմ շփվել ընտանիքիս հետ: Ես ինձ կալանավոր եմ զգում՝ հոգումս և իմ սեփական տանը: Սխալը, որը ես արել եմ, սարսափելի է, բայց այս մասին ոչ ոքի չեմ կարող պատմել: Ես տառապում եմ: Տառապում եմ և ժպտում: Կան բաներ, որոնց մասին չեմ կարող նույնիսկ նամակում գրել:

Հարցը Դոլին չէ: Նույնիսկ եթե նա հրեշտակ լիներ, հիմա ես հասկացել եմ, որ չի կարելի ցանկանալ ինչ-որ մեկի հետ արևածագ ապրել, եթե քո կյանքում մայրամուտ է սկսվել: Որքան էլ ցանկանամ, չեմ կարողանա մարմնավորել տղամարդու, ով սեռահասունացման գագաթնակետին է:

Ես ամեն ինչ կտայի ամեն ինչ վերադարձնելու համար:

Ես այնումաենյնիվ, չեմ կորցնում կնոջս հետ հաշտվելու հույսը, բայց նա ինձ մոտ չի թողնում: Ես նրան նվերներով եմ ողողել, բայց նա դրանք վերադարձրել է: Ասում է, որ ինձ ներել է, բայց ցանկություն չունի ինձ հետ որևէ ընդհանուր բան ունենալ:

Աստված իմ, օգնիր ինձ…

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ