Ինչպես են հարաբերություններ ստեղծում կենդանակերպի նշանները

Խոյեր

Ձեզ, ինչպես Խոյի, համապատասխանում է կոկետությունը։ Դուք խնդիրներ չունեք քնքշության կամ ինտիմի հետ։ Ինչպես կյանքի այլ բնագավառներում, դուք հասկանում եք, որ ցանկալի նպատակներին հասնելու համար հարկավոր է շատ աշխատել։ Այդ իսկ պատճառով դուք մաքսիմալ ջանք կգործագրեք, որպեսզի ձեր հարաբերությունները երջանիկ լինեն։

Ցլեր

Դուք տնային մարդ եք։ Ունեք ձեր հարմարավետության զոնան եւ միշտ ցանկանում եք մնալ այնտեղ։ Դուք հետեւում եք ծանոթությունների ավանդական մեխանիզմին եւ փնտրում եք ավանդական ռոմանտիկ արժեքներ։ Դուք անկախատեսելի հարաբերությունների կողմնակից չեք։ Ձեր սիրո մեջ դուք միշտ ցանկանում եք հասնել ստաբիլության եւ լոյալության։

Երկվորյակներ

Երկվորյակների համար սերը միշտ անհանգստացնող եւ հետաքրքիր փորձ է։ Երբեք չեք համաձայնում  միօրինակ կամ որոշ մարդկանց ձանձրույթ պատճառող հարաբերությունների։ Միշտ փորձում եք փոխել կենսակերպը եւ, որպես արդյունք, կողակիցներին։ Դա առանձնահատուկ է ձեզ համար, ինչը երջանիկ է դարձնում ձեզ։

Խեցգետիններ

Խեցգետիններին բնութագրում է բարությունն ու քնքշությունը։ Դուք բարի սիրտ ունեք եւ հոգատար հոգի։ Միշտ ցանկանում եք համոզել նրան, ում շատ եք սիրում։ Երբեմն, ձեզ շրջապատող մարդիկ կմտածեն, որ դուք չափից ավել թույլ եւ փխրուն եք։ Սակայն նրանք պարզապես չեն հասկանում, թե որքան ուժ եք ներդրել այդ հարաբերությունների մեջ եւ ինչպիսի զոհերի եք պատրաստ գնալ։

Առյուծներ

Ձեր կրակոտ անձը հրահրում է ձեզ վառ հարաբերությունների։ Դուք ծայրահեղ կերպով տարված եք դրանցով չնայած ձեր ուժեղ բնավորությանը։ Այդուհանդերձ պետք է վերահսկեք հարաբերություններում տեղի ունեցող ամեն ինչ, փոխարինելով հարաբերության լիդերին։ Ձեզ դուր չի գալիս յուրաքանչյուր իրավիճակում հանդես գալ որպես ուղեւոր, նույնիսկ հարաբերություններում։

Կույսեր

Կույսերին հատուկ է հարաբերություններն արտահայտել վառ ձեւով, որպեսզի նրանք կարողանան իրենց պետքական զգալ դրանցում։ Ինչ-որ առումով դուք դրա կարիքն ունեք։ Հարկավոր է, որպեսզի ձեր կողակիցը հասկանա, որ դուք պատկերացնում եք հարաբերությունների իրական գինը եւ հանդիսանում եք դրանց անաժանելի մասնիկը։ Ձեզ դուր է գալիս կարեւոր որոշումներ ընդունելը եւ օգնել ձեր սիրելիին։

Կշեռքներ

Դուք իդելիստ եք, երբ խոսքը հարաբերություններին է վերաբերում։ Ձեզ հարկավոր է չէ ինչ-որ մեկը։ Ձեզ հարկավոր է հենց կողակից, որը կկարողանա պտտել ձեր գլուխը։ Եվ այդպիսի բարձր ստանդարտներն արդյունքում տանում են ձեզ դեպի սիրելի մարդու հետ հարաբերություններ։ Դուք իդեալիստ եք, երբ խոսքը վերաբերում է սիրուն։

Կարիճներ

Դուք գործողություններում սիրում եք ինտենսիվություն եւ կյանքի հանդեպ լի եք էներգիայով։ Կարիճները, ինչպես հայտնի է, ծայրահեղ կրքոտ են հատկապես սիրո մեջ։ Դուք այն մարդը չեք, որ կխոնարհվեք կապվածությանը։ Դուք միշտ գիտեք, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի լցվեք ջերմությամբ, փոխադարձությամբ եւ ոչ  ստանդարտ բաներով։

Աղեղնավորներ

Աղեղնավորները, ինչպես հայտնի է, հարաբերություններում շատ հետաքրքրասեր են։ Եթե դուք հետաքրքրված եք ինչ-որ մեկով, ապա ներդրեք բոլոր ուժերը, որպեսզի տվյալ մարդու համար որքան հնարավոր է շատ բան իմանաք։ Դուք բավականաչափ էներգիա ունեք, որպեսզի կառուցեք երջանիկ հարաբերություններ։ Դուք կարողանում եք անկեղծություն ցուցաբերել եւ շատ ջանքեր հարկավոր չեն, որպեսզի ձեզ դնեք ձեր կողակցի տեղը։

Այծեղջյուրներ

Այծեղջյուրներին հատուկ է դանդաղ զարգացնել հարաբերությունները։ Իրականում, ձեր կողակիցը պետք է բավականաչափ համբերատարություն եւ հաստատակամություն ցուցաբերի, որպեսզի ստիպեք սիրահարվել ձեզ։ Եվ երբ ձեր պաշտպանությունը վերջապես կոտրված կլինի, դուք ինչպես նախկինում, կրկին  համաձայնում եք ձեզ համար անծանոթ ցանկացած բաների հետ հաշտվել, սակայն առանց շտապողականության։

Ջրհոսներ

Չպետք է զարմանաք, որ դուք հարաբերություններում ինտելեկտուալ  մարտահրավերի կաիրք ունեք։ Ինչպես եւ բոլոր Ջրհոսները, դուք նույնպես խելացի եւ խորաթափանց եք։ Եվ դուք ակնհայտ կզարմանաք այն մարդկանցով, որոնք չեն կարողանա ընդունել ինտելեկտուալ առումով ձեր մարտահրավերը։

Ձկներ

Դուք իրապես ռոմանտիկ եք եւ ձեզ անհույս ռոմատիկ եք համարում։ Դուք բարի եւ առատաձեռն սիրտ ունեք։ Իսկապես հասկանում եք, թե ինչ է նշանակում մոտ մարդու հետ հարաբերություններում իրական սիրո դրսեւորումը։ Դուք երբեք չեք հրաժարվում ձեր կապվածությունից եւ երբեք չեք ամաչում ցույց տալ ձեր սերն ու կապվածությունը մարդու հանդեպ։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: