Պարզում ենք ծննդյան ամսաթվով՝ ինչ է ձեզ սպասում 2019 թ.-ին

Հաջողության անհատական թիվը հաշվելը դժվար չէ. դրա համար օգտագործեք ձեր ծննդյան օրը և ամիսը: Օրինակ՝ ծնվել եք 15.07-ին, նշանակում է՝ 1+5+7=13=1+3=4: Այս թիվը պետք է ավելացնել հաջորդ տարվա բոլոր թվերի գումարից ստացված արդյունքին՝ 2+0+1+9=12=3: Գումարեք ստացված թվերը՝ 4+3=7: Ձեր հաջողության թիվը 7-ն է: Ամեն ամսվա 7-ին ձեզ հաջողություն է սպասվում, երբ կկարողանաք հաջողության հասնել գործերում և անձնական կայնքում, կյանքի կոչել համարձակ ծրագրեր և գաղափարներ: Դա տարվա ձեր անհատական թիվն է, որը ձեզ կուղեկցի մինչև 2020 թ.:

Եթե հաշվարկի արդյունքում երկնիշ թիվ ստացաք, այն գումարեք մինչև միանիշ թիվ ստացվի:

Անհատական թիվ 1

Այս տարի ամենը, ինչ կանեք, կազդի ձեր ապագայի վրա: Սա նշանակում է, որ ձեր առջև շատ հեռանկարներ կբացվեն: Կկարողանաք սեփական գործ սկսել, ընտանիք ստեղծել կամ երկար սպասված երեխայի ծնունդը ծրագրել: Տարին հաջող կլինի նաև շինարարության, բնակարանը փոխելու, նոր բարձր վարձատրվող աշխատանք փնտրելու համար: Պետք է սովորեք լուծել առաջացած խնդիրները: 2018-ին հնարավորություն կունենաք փակելու անցյալի դռները, որը ձեզ թույլ չի տալիս լիովին զարգանալ: Միայնակ մարդիկ հարաբերություններ կսկսեն:

Անհատական թիվ 2

Նոր տարին ձեզ համար 2017-ից ավելի կայուն կլինի: Կկարողանաք նոր հարաբերություններ սկսել կամ հարթել նախորդները, առաջիկա հաղթանակների ծրագիր կազմել: Աշխատանքում կարող են անսպասելի առաջընթացներ լինել: Սովորեք դիվանագետ լինել, համբերություն ունեցեք, դեպքերն առաջ մի գցեք, այլապես կարող եք մի շարք սխալներ թույլ տալ, որոնք ձեզ հետ կնետեն: 2018 թ. ձեր բոլոր մտքերը կկատարվեն, եթե սովորեք թիմով աշխատել: Կարողացեք լսել և արժեքավոր խորհուրդներ ընդունել:

Անհատական թիվ 3

Նոր տարին շատ նոր հանդիպումներ և զարգացման հնարավորություններ կբերի: 2018 թ. պետք է համառություն դրսևորեք: Հունվարից պատրաստվեք ոչ ստանդարտ որոշումներ ընդունել, կրեատիվություն և հավակնոտություն դրսևորել: Այդպես կկարողանաք վեր բարձրանալ կարիերայի սանդուղքով, ընդլայնել բիզնեսը: 2018 թ. կդասավորվի անձնական կյանքը: Ձեզ շատ հանդիպոմներ են սպասվում, բաց չթողնեք ձեր ճակատագիրը: Ցանկալի չէ վարկ վերցնել փետրվարին և նոյեմբերին: Այս ամիսներին պետք է խնայեք: Դրանք անհաջող կլինեն նաև ռոմանտիկ ծանոթությունների և ամուսնության համար:

Անհատական թիվ 4

Պատասխանատու է համառության և աշխատասիրության համար: Պետք է սովորեք կազմակերպված լինել և վերահսկել աշխատանքային ամբողջ գործընթացը: Ամենը, ինչի մեջ ուժ կներդնեք, 5 տարի կաշխատի ձեզ համար: 2018 թ. մի սպասեք ակնթարթային արդյունքի, արագ կարիերային աճի: Մի շեղվեք նպատակից և կկարողանաք որոշ ժամանակ անց ստանալ ձեր աշխատանքի հրաշալի պտուղները: Սիրո մեջ շտապել պետք չէ: Մի ամուսնացեք մարտին և դեկտեմբերին: Այդ ժամանակ ուշադրություն դարձրեք առողջությանը:

Անհատական թիվ 5

Ձեռնտու ծանոթություններ, կարիերայի արագ աճ, շրջագայություններ և նոր հնարավորություններ կլինեն: 2018 թ. պետք է ուշադրություն դարձնեք անձնական հարաբերություններին: Երկար մտորումները չեն նպաստի անձնական կյանքի զարգացմանը: Փոփոխություններն անխուսափելի են, դրանց պետք է նախապես պատրաստվել. արդեն փետրվարին կյանքը կարող է կտրուկ շրջադարձ ունենալ, պետք է աշխատեք բարեկեցության հասնելու համար: Ռիսկը տեղին կլինի, բայց հետևեք ֆինանսներին. վարկերը և չվճարված պարտքերը կարող են սրել ձեր վիճակը:

Անհատական թիվ 6

2018 թ. կայուն և հանգիստ կլինի: Առաջին տեղում կլինեն ընտանիքը և անձնական հարաբերությունները: Միայնակները կհանդիպեն երկրորդ կեսին: Ինքնուրույն առաջընթացի հնարավորություն կունենաք, այդ թվում բիզնես բացելու: Զգույշ եղեք իշխանությունների հետ հարաբերություններում: Սահմանը չանցնեք, ազնիվ եղեք օրենքի առաջ: Տարվա սկզբում մի շտապեք անշարժ գույքի հետ կապված գործարքներ կնքել:

Անհատական թիվ 7

Նոր տարին հաջող կլինի անձնական զարգացման համար: Կրթության բաձրացումը, հոգևոր աճը և արժեքների վերագնահատումը կօգնեն շատ խնդիրներ լուծել և բարդ հարցերի պատասխաններ գտնել: Ֆինանսական գործերն առաջին տեղում չեն լինի, կզարգանան միայն 2018 թ. վերջին: Պետք կլինի հետևել ծախսերին՝ պարտք չվերցնելու համար: Կեղծ հույսերով խաբված լինելու ռիսկ կլինի, ուստի մի շտապեք ամուսնանալ: Բացառեք բացասական տրամադրվածությունները, որոնք կարող են ընկճախտի հանգեցնել:

Անհատական թիվ 8

Պատասխանատավությունը 2018 թ. ձեզ համար պետք է առաջին տեղում լինի: Այս տարի կկարողանաք ազատվել խնդիրներից, գործերը կարգի բերել և կարիերային, անձնական վստահ առաջընթաց սկսել: Բարձրացրեք կրթությունը և մի ամաչեք հայտարարել ձեր մասին: Այդպես կկարողանաք ղեկավար դեր ստանձնել, կարգավորել անձնական կյանքը: Մի վախեցեք փոխվել, եթե հարաբերությունները սպառվել են, վերջ դրեք դրանց:

Անհատական թիվ 9

Պետք է սեղմ ժամկետներում աշխատեք: Դանդաղելն անցանկալի կլինի ձեզ համար. կարող եք չհասցնել մտքերն իրագործել: Ցանկացած դժվարություն կհաղթահարեն նրանք, ովքեր կենտրոնացած են վերջնական արդյունքի վրա: 2018 թ. ձեր առաջ հստակ նպատակներ և ժամկետներ սահմանեք, ժամանակ հատկացրեք ընտանեկան հարաբերություններին: Հարաբերություններ որոնողներին տարվա սկզիբը հաջողություն չի բերի: Իսկ ամառը և աշունը կնվիրի երկար սպասված հանդիումը երկրորդ կեսի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: