Ձեզ սիրելու դեպքում տղամարդը չի անի այս 3 բաները

1374

Երջանիկ հարաբերություններ հնարավոր են միայն այն մարդկանց միջև, ովքեր գնահատում և հարգում են միմյանց։ Եթե Դուք զգում եք, որ տղամարդը սկսում է անհարգալից վերաբերվել կամ անել այս 3 բաները, ապա մտածեք։ Ձեր կողքին այն մարդը չէ։

Վերահսկում է՝ ինչ եք Դուք անում։

Ցանկացած զանգ և անգամ ընկերուհու հետ զբոսանք…եթե նա վերահսկում է ամեն ինչ, նշանակում է՝ Դուք արդեն վանդակում եք։ Նա Ձեզ չի վստահում և փորձում է ամեն ինչից տեղյակ լինել։ Պե՞տք են արդյոք Ձեզ տոքսիկ հարաբերություններ, որոնք միայն սթրեսի են հասցնում։

Մեղադրում է խնդիրների մեջ։

Իսկ սա արդեն թույլ տղամարդու պահվածք է։ Եթե նա չի կարողանում գլուխ հանել իր խնդիրներից և ամեն ինչում Ձեզ է մեղադրում, ապա նման մարդը երբեք չի մեծանա ու չի ցանկանա պատասխանատվություն կրել։

Ծիծաղում է Ձեզ վրա։

Որևէ բանի վրա միասին ծիծաղելը միշտ լավ է հարաբերությունների համար բայց եթե զգում եք, որ տղամարդու կատակները սկսում են ծաղրող դառնալ, աշխատեք վերջ տալ դրան, քանի ուշ չէ։ Մարդը, որը սիրում է, երբեք չի նեղացնի Ձեզ։