Աշոտ Տեր-Մաթևոսյանն ու Սոֆյա Պողոսյանն ամուսնացել են

128

Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն ու դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ամուսնացել են:

Սկզբնական շրջանում իրենց հարաբերությունները գաղտնի պահող զույգը վերջին շրջանում սկսել է բավականին հաճախ համատեղ լուսանկարներ հրապարակել և սիրո խոստովանություն անել իրար:

Հիմա արդեն զույգը պաշտոնապես ամուսնացած է, թեև ավելի վաղ Սոֆյան ասել էր, որ ինքն ու Աշոտը պաշտոնապես նշանված են, ոչ պաշտոնապես՝ ամուսնացած։

Դերասանուհին Tert.am Life-ին որոշ մանրամասներ է պատմել և հայտնել, որ ինքն ու Աշոտն ամուսնացել են մինչև Բալի մեկնելը, իսկ Բալիում վայելել են իրենց մեղրամիսը։ Մեղրամսից նոր վերադարձած զույգն այժմ վայելում է ամուսնական կյանքը:

Մեծ հարսանիք, որպես այդպիսին, Աշոտն ու Սոֆյան չեն արել: «Մեծ արարողություն չենք արել։ Պսակադրվել ենք, որից հետո նույն օրը մեկնել ենք Բալի՝ վայելելու մեր մեղրամիսը»,- ասաց դերասանուհին։

Սոֆյան նաև հարսանեկան լուսանկար է հրապարակել և մակագրել. «Սիրում եմ քեզ, իմ կյանք»։

Նշենք, որ նրանք միասին են արդեն մի քանի տարի։ Զույգի հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2017 թվականին: