5 բան, որոնք չի կարելի լվանալ լվացքի մեքենայով

343

Հավանաբար, դժվար է գտնել այնպիսի մարդ, ով տանը չի ունենա լվացքի մեքենա։

Տեխնիկական այս հրաշքը շատ ժամանակ է խնայում, որը կարող ենք ավելի օգտակար բաներ վրա ծախսել։ Բայց ինչպե՞ս անել, որ լվացքի մեքենան ծառայի երկար ու անխափան։

Սկզբի համար եկեք հասկանանք, թե ինչ չի կարելի լվանալ նրա մեջ։

Մետաղական իրեր

Մինչև լվացքի մեքենան գցելը՝ ստուգեք հագուստի բոլոր գրպանները, քանի որ, եթե նրա մեջ մետաղական իր հայտնվի, ապա մեծ հավանականություն կա, որ այն կխցանի ֆիլտրը և դժվար կլինի այն կարգի բերել։

Ծածկոցներ

Բարձերի կամ բազմոցի ծածկոցները գրեթե միշտ նուրբ կտորից են կարված լինում։ Եվ հենց դրա պատճառով, չստուգելով կտորի խնամքի ցուցումները, Դուք այն անվերաձարց կորցնելու ռիսկի եք դիմում։

Ժապավենային հատվածով իրեր

Այս տիպի կտորը նուննպես 2-3 անգամ լվացվելուց հետո կորցնում է իր առաջնային տեսքը։

Կրծքալ

Լվանալուց դեֆորմացվում են սպիտակեղենի ծայրերը, ավելի լավ է այն ձեռքով լվանալ։

Կոշիկ

Սկզբի համար պետք է նշել, որ այսպիսի լվացումը չի բերի իդեալական մաքրման, իսկ հետո՝ դուք այն կորցնելու ռիսկի եք դիմում։ Այն մանրակրկիտ լվացեք ձեռքով։