Երկաթբետոնե կանանց վարկանիշը՝ ըստ կենդանակերպի նշանների

12. Այծեղջյուր

Նա միշտ վերահսկում է ամեն ինչ և հաճախ շատ զսպված է։ Ամգամ եթե այսպիսի աղջկա մեջ հույզերի հսկայական կույտ է գոյացել, արտաքինից նա կփորձի ցույց չտալ դա։ Աղծեղջյուրը երազում է իսկական տղամարդու մասին և վախենում է սիրահարվելուց։

Չափից դուրս զգուշությունը հաճախ հասցնում է սխալ ընտրության և դրա հետևանքով՝ տառապանքի։ Տղամարդը չպետք է նրանից առար ու բուռն խոստովանություններ սպասի, նա պետք է համբերատար լինի և կոտրի զգուշության ու զսպվածության սառցե պատը։ Բայց նա կարող է չկասկածել այսպիսի կնոջ վստահելի լինելու մեջ։

11. Ջրհոս

Նա կարող է տղամարդոը համար հիանալի ընկեր լինել, քանզի սկզբում հազվադեպ է տեսնում պոտենցիալ ընտրյալների։ Այս կանայք շատ հուզական և բորբոքվող են, բայց շուտ են հանգստանում։

Եթե տղամարդը սկսի նրա մոտ խանդի տեսարաններ ստեղծել, ապա, ավելի շուտ, արդյունքը հեռևյալը կլինի. նա կվախենա և կհեռանա։ Մշտականությունը բացարձակ բնորոշ չէ Ջրհոսների համար։

10. Ձկներ

Նա չափազանց զգայուն և խոցելի բնույթ ունի։ Այսպիսի աղջիկը կարող է իր համար մի շարք խնդիրներ հորինել, այդ իսկ պատճառով իր ընտրյալից միշտ սպասում է զգացմունքների հաստատման։ Եթե դա չի լինում, նա լցվում է կասկածներով և դրա հետ կապված մտահոգություններով։

Բայց եթե անգամ ընտրյալը օրական մի անգամ հաստատի իր զգացմունքները, ապա ժամանակի ընթացքում այսպիսի կինը կսովորի դրան և կսկսի ավելի շատ պահանջի։

9. Խոյ

Նա կայուն է, էգոիստական հակումներով և անկախ։ Աղջիկ-խոյը սիրում է կառավարել տղամարդկանց։ Նրա կողքը լինելու իրավունքը ստանալու համար տղամարդը պետք է կատարի նրա բոլոր կապրիզները, իսկ նրա հետ վիճելն անիմաստ է. ամեն դեպքում նա կհասնի իր ուզածին՝ ամեն ինչ անելով դրա համար։ Արցունքներ, նվնվոց և հիստերիկա…

Բայց անգամ նրա ցանկությունները կատարելով՝ չի կարելի նրա կողմից հավատարմություն հաշվարկել, քանի որ միշտ կարող է նոր մեկը հայտնվել, ով կկատարի նրա բոլոր քմահաճույքները։

8. Ցուլ

Նրա հետ տղամարդը պետք է պատրաստվի բարդ կյանքի, որը լի է դրամատիկ տեսարաններով, հիստերիկաներով ու սպասք կոտրելով։ Անիմաստ է նրանից ներողություն սպասել, ավելի լավ է հաշտվել և ընդունել, որ նա ճիշտ է և սպասել՝ մինչև կրքերը հանդարտվեն։

7. Երկվորյակ

Նա հակված է անմշտականության և հաճախ կարող է փոխել զուգընկերներին։ Երկվորյակներն առանց խղճի խայթ զգալու կարող են ֆլիրտ անել սիրելիի ընկերների հետ. նրանք ազատություն են սիրում։ Նրան պահել հնարավոր է, բայց միայն խաղի կանոններն ընդունելու դեպքում։ Բացի այդ, նա ավելի շուտ կընտրի հաջող աշխատանք, քան տնային տնտեսուհու կարիերա։

6. Խեցգետին

Նա սարսափելի նեղացկոտ ու խոցելի է։ Խեցգետինները հավատարիմ են և սիրելիի համար պատրաստ են ամեն ինչի, սակայն եթե չստանան նույն պատասխանը՝ կարող են փակվել իրենց մեջ և դեպրեսիա տանել։ Դրա հետ մեկտեղ, բղավոցներով ու բուռն բացատրություններոգ Դուք նրա մոտ ոչինչի չեք հասնի։ Այստեղ միայն աշխատում է քնքշությունը, որը ստանալով՝ նա կդառնա փափուկ և կհանդարտվի։

5. Առյուծ

Նրանք իշխող պահանջկոտ են իրենց ընտրյալի նկատմամբ։ Կին-առյուծն իրեն համարում է ամենալավը, այդ իսկ պատճառով նրա կողքին պետք է լինի իրեն արժանի մեկը, ով օժտված է բոլոր անհրաժեշտ որակներով։ Դիպչելով նրա ինքնասիրությանը՝ Դուք կիմանաք, թե ինչ է նա Ձեր մասին մտածում։

Այսպիսի կնոջը գրավելը հեշտ չէ, դա կարելի է անել միայն նրան որևէ շքեղ բան նվիրելով և համոզելով, որ իրեն աստվածուհի եք համարում։ Դրա հետ մեկտեղ՝ ընտրյալը նրա աչքերում պետք է տղամարդ մնա։

4. Կույս

Նա, ինչպես և Առյուծը, հակված է իր ընտրյալին մի շարք պահանջներ ներկայացնել, սակայն դա նրան չի խանգարում շփվել որևէ անհաջողակի հետ, եթե նրա մեջ ինչ-որ հետաքրքիր բան գտնի։ Կույսերը հաճախ շատ թեթևամիտ են, սիրում են վեճերի մեջ մտնել ու բոլորին քննադատել։

3. Կշեռք

Նրանք միշտ վստահ են իրենց անկրկնելիության մեջ, սիրում են տղամարդկանց կողմից ուշադրություն և աղմկոտ միջավայրեր։ Նրան ոչ այդքան հուզում են տղամարդիկ, այլ այն հիացմունքը, որը կարող է ցուցաբերել տղամարդը։ Նրա ողջ կյանքը խաղ է, որը պետք է գնահատեն երկրպագուները։ Կին-կշեռքները սիրում են շռայշություններ և տանել չեն կարողանում ամենօրյա պարտականությունները։

2. Կարիճ

Կարիճ-աղջկա հետ ապրելը ճակատամարտ է. այնտեղ կամ միանշանակակ հաղթանակ է, կամ տանջող մարտեր ու անկում։ Նրա հետ միաժամանակ կարող է և’ լավ լինել, և’ վատ։ Նրան պետք է ամուր նյարդերով և հրեշտակային համբերությամբ։ Նա կարող է երկար ձևանալ բարի ու հանդուրժող, բայց շուտով նրա իսկական էությունը կբացվի… Նրանք նաև սարսափելի խանդոտ են։

1. Աղեղնավոր

Նա օժտված է տղամարդկային բնավորությամբ։ Կին-աղեղնավորը հազվադեպ է քնքշություն ցույց տալիս և դրա փոխարել սիրում է գտնվել աղմկոտ տղամարդկային միջավայրում։ Նա պաշտում է տղամարդկանց կողմից ուշադրությունը և պատրաստ է նրանց հետ ֆլիրտ անել հենց սիրելիի աչքերի առաջ։ Իսկ նրա ընտրյալը պետք է հարմարվի դրա հետ, քանի որ այլ կինը տանել չի կարողանում խանդի տեսարանները։ Տղամարդը ամբողջ ժամանակ պետք է խրախուսի նրա հետաքրքրությունները, այլապես նա կփնտրի ավելի հետաքրքիր տարբերակ։