Աղջիկը 50000$ է ծախսել պլաստիկ վիրահատության համար, որպեսզի համադսարանցիներն իրեն չքննադատեն

215

Այսօր շատ աղջիկներ, որոնց չի բավարարում իրենց արտաքինը, դիմում են պլաստիի վիրաբույժների օգնությանը։ Բայց Սելին Սենտինան իր մեջ ոչինչ չէր սիրում։ Դրա պատճառով նա որոշեց ամբողջովին վերափոխվել։

Աղջկա մայրը դեռ չի սովորել նոր արտաքինին և ամեն անգամ նրան նայելով՝ կասկածում է՝ մտածելով, թե արդյո՞ք իրականում իր առջև կանգնածը հարազատ աղջիկն է։

Ծնունղով Շվեյցարիայից այս աղջիկը դպրոցում ծաղրանքների էր արժանանում. հասակակիցները նրան տգեղ էին անվանում ու ծաղրում էին։ Դա Սենտինային ստիպեց գումար կուտակել և ամբողջովին փոխվել, որպեսզի ոչ ոք այլևս նրան սարսափելի չհամարի։

Իր կերպարանափոխությունն աղջիկը սկսեց 2013 թվականից։ Այդ ընթացքում նա երեք անգամ մեծացրել է կրծքերը, շտկել է կրկնակզակի, քթի և այտոսկրերի ձևը, ինչպես նաև մեծացրել է շրթունքները։

Այս փոփոխությունները Սելինի վրա 50000$ նստեցին։

Այժմ Սենտինան հանտնի ինստագրամյան մոդել է։ Նրան հաճախ են համեմատում Պամելա Անդերսոնի հետ։ Սելինը գոհ է իր արտաքինից, նրան դուր է գալիս, թե շրջապատողներն ինչպես են արձագանքում իրեն։

Աղջկա խոսքերով՝ նախկինում ինքը երջանիկ էր, բայց միշտ դժգոհ էր իր դեմքից ու մարմնից։ Մշտական ծաղրանքների պատճառով նա հաճախ էր դեպրեսիայի մեջ ընկնում, իսկ պլաստիկ վիրահատություններր կյանքը փոխելու շանս դարձան։

Սենտինան պատմել է, որ մանկության տարիներ դպրոցում իր վրա հաճախ էին ծիծաղում, իսկ մեկ անգամ նաև հարվածել են։ Դրանից հետո աղջիկը տարբեր պատճառներ էր փնտրում՝ տանը մնալու համար։ Շրջապատողների համար միշտ կարևոր էր իր նրա արտաքին տեսքը։

Սելինը երազում էր մեծ կրծքերի մասին, այդ պատճառով էլ նա աստիճանաբար հրաժարվեց ակումբներ հաճախելն ու երեկույթների մասնակցելը, որպեսզի գումար հավաքի վիրահատության համար։

18 տարեկանում նա արդեն ուներ անհրաժեշտ գունարը և որեշեց իրականացնել իր երազանքը։ Այժմ նա երջանիկ է և նոր մարմնում իրեն հարմարավետ է զգում։ Պամելա Անդերսոնը նրա կուռքն էր, որին նա ցանկանում էր ընդօրինակել, իսկ այժմ ունի նույն չափսերը։

Սենտինան խոստովանում է, որ շրջապատողները տարբեր կերպ են արձագանքում իր արտաքինին. մեկիյ դա դուր է գալիս, իսկ մյուստ կնճռոտում է դեմքը՝ նրան համարելով անբնական։ Աղջկա խոսքերով՝ տղամարդիկ խելագարվում են իր համար։