Ոչ ստանդարտ, բայց շատ հետաքրքիր աստղագուշակ կանանց համար

179

Շատերը դժգոհում են, որ իրոնց կենդանակերպի նշանւ ստանդարտ նկարագրությունը այնքան էլ հստակ չի արտացոլում իրենց անձը։

Հնարավոր է, որ այս 12 հոգեբանական տիպերի մեջ գտնեք Ձեր հստակ բնութագիրը։

Դրանցից յուրաքանչյուրը զուգակցվում է կենդանակերպի որևէ նշանի հետ, բայց ծննդյան ամսաթվով կապված չէ։

Այս աստղագուշակը բացատրում է՝ ինչու, օրինակ, կինը կարող է Կույսի նշանի տակ ծնված լինել, բայց ունենալ Առյուծի բնավորություն։ Ուշադիր կարդացեք բոլոր նկարագրությունները և գտեք Ձերը։

1. Փոթորիկ կին (Խոյի հոգետիպ)

Նրանք ազատ, ոչ մշտական և անկանխատեսելի անձինք են։ Փոթորիկ-կանայք ակնթարթորեն ուշադրություն են գրավում, կարծես ձգում են դեպի իրենց։ Դրա հետևանքներն անհնար է կանխավ պատկերացնել։ Այս կնոջ հետ անվտանք կարող է շփվել միայն այն տղամարդը, ով չի վախենում ռիսկի գնալ։

2. Ճամպրուկ-կին (Ցուլի հոգետիպ)

Նա որբեք ոչինչ դեն չի նետում։ Նրանց կարգախոսն է՝ «մի օր պետք կգա» ։ Նրանց լավագույն զվարճանքի ձևը հանգստյան օրերին շոփինգի գնալն է։ Նրանք նաև պաշտում են հավաքել իրենց երկրպագուների լուսանկարները։

3. Կին-կալեյդոսկոպ (երկվորյակի հոգետիպ)

Նրանք անհավանական ներդաշնակ և վառ են, բայց, ցավոք, բոլորը չեն, որ կարող են սկզբից տեսնել դա։ Այպիսի գեղեցկուհիների հետ քեզ զգում ես ինչպես մանկական ծննդյան տոնին։ Նրանց ընտանեկան կյանքը աղմկոտ ու քաոսային է, բայց տոն է։

4. Անձրև-կին (Խեցգետնի հոգետիպ)

Նրանք ցանկացած բանի համար կարող են լաց լինել, բայց գրեթե երբեք հիստերիկա չեն սարքում։ Նրանք ամենաիսկական ռոմանտիկներն ու երազողներն են և սպասում են նրան, ով կդառնս իրենց արևը։

5. Կին-թանկարժեքություն (Առյուծի հոգետիպ)

Նրանք միշտ գիտեն իրենց գինը։ Այս կանանց փայլը պարզապես կուրացնում է։ Երբեմն նրանք կարող են, սակայն նրանք շատ սպասումներ ունեն ոչ միայն շրջապատողներից, այլև իրենցից։ Նրանք չեն սիրում տանը նստել։

6. Կազմակերպիչ կանայք (Կույսի հոգետիպ)

Նրանց մոտ ամեն ինչ նշված ու դասավորված է։ Այսպիսի կանայք ծանր են տանում անկանխատեսելի իրավիճակները։ Նրանք հավատարիմ են, վստահելի և պարզապես ստեղծված են ամուսնության համար։ Չարժե չարաշահել նրանց վստահությունը։

7. Հանդարտ հովիտ-կին (Կշեռքի հոգետիպ)

Նրանք հանգիստ ու հանդարտ են՝ ինչպես ֆրանսիական լավանդայի դաշտերը։ Նրանք կողքին հեշտ կարելի է թուլանալ, մոռանալ խնդիրների մասին։ Այս կայանք ունակ են մտերիմներին ընդունել այնպիսին, ինչպիսին կան՝ իրենց բոլոր տարօրինակություններով ու թերություններով։ Շատ տղսմարդիկ կարծում են, որ այսպիսի կինը իսկական պարգև է։

8. Կին-մղձավանջ (Կարիճի հոգետիպ)

Նրանք նման են գոթական ֆիլմերի հերոսներին։ Այպիսի կանանց մեջ աննշան վախեցնող բան կա, բայց հենց դրանում է նրանց մագնիսական ձգողականությունը։ Նրա հետ հարաբերությունները նման են սարսափելի հետաքրքիր հեքիաքի։ Չափազանց վախենալու է, բայց պատմությունը մինչև վերջ լսելու կարիք կա։

9. Կին-դաշույն (Աղեղնավորի հոգետիպ)

Նրանք ամուր և սուր են՝ ինչպես դաշույնը։ Անհավատալի կերպով անկեղծ են, ուղիղ, նրանց մեջ կա իրոնիա։ Այս կանանց կողքին կարող են լինել միայն այն տղամարդիկ, ովքեր չեն վախենում ճշմարտությունից։ Եվ առհասարակ՝ ոչնչից չեն վախենում։

10. Կին-լեռներ (Այծեղջյուրի հոգետիպ)

Այս գեղեցկուհիների սիրո համար պետք է երկար պայքարել։ «Լեռան գագաթին հասնելու» համար տղամարդը պետք է շատ ջանք գործադրի, և երբ որևէ մեկի մոտ դա ստացվում է, ապա թռիչքը երաշխավորված է։ Նրանք ունակ են աշխարհը ցույց տալ բարձրությունից։ Կարևորը՝ Ձեզ մոտ գլխապտույտ չառաջանա։

11. Կին-փարոս (Ջրհոսի հոգետիպ)

Նրանք հետ կարելի է գնալ հետախուզության։ Այսպիսի կանանց համար ոչ մի անհնար բան չկա։ Ցանկացած պահի կարելի է զանգահարել նրանց և օգնություն խնդրել։ Նրանք կարծես փարոսի լույս լինեն. առատաձեռն են և փոխարենը ոչինչ չեն պահանջում։ Պարզապես պետք է երազել՝ նրան ունենալ Ձեր կյանքում։

12. Կին-խոլորձ (Ձկների հոգետիպ)

Նրանց փխրունության և զգայունության մեջ առանձնահատուկ մի բան կա։ Նրանց մասին միշտ պետք է հոգ տանել՝ խնայելով կյանքի հարվածներից։ Այս կանայք ուժեղ մարմնով և հոգով տղամարդկանց համար իսկական պարգև են։