Իր կյանքն ապրած իմաստուն մարդը հասկանում է, որ պետք է ապրել մեկ օրով և երջանկանալ ամեն մի ցանկության համար

42

«Մի’ կուտակեք» . տատիկի իմաստուն խոսքը հոգեբան Լիլի Գրադից։

Շատ տարիներ առաջ, երբ իմաստուն տատիկս դեռ ողջ էր, ինձ ու մայրիկիս մի կարևոր բան ասաց։ Մենք Զատկի տոնե առիթով նոր վարագույրներ էին կախում. այս ժամանակ դրանք նորաոճ վարագույրներ էին համարվում և ոչ մի կերպ չէին ուզում ամրացվել, անընդհատ ընկնում էին մեր գլխին… մենք վազվզում էինք, ծիծաղում և կրկին անցնում գործի։
Իմաստուն տատիկի խոսքերը։

-Բոլորովին վերջերս ես կթռչկոտեի, եթե ինձ մոտ այսպիսի վարագույրներ հայտնվեին,- ասաց տատիկը,- իսկ այժմ ոչ մի կաթիկ ցանկություն։ Այն կանցնի, աղջիկներ… ցանկությունը կորչում է և դա վերաբերում է ամեն ինչին՝ և’ իրերին, և’ մարդկանց։

Արե’ք ամեն ինչ, քանի դեռ ունեք դրա ցանկությունը։ Գումար ծախսեք անմիտ բաների վրա, մի’ խնայեք։ Անմտությունն ուրախություն է պարգևում, իսկ խնայելը՝ ոչ։ Ինչի՞ համար խնայել, հուղարկավորությա՞ն։ Դեռ ոչ ոքի չթաղված չեն թողել։ Ուրացեք, քանի կա այդ ուրախությունը։ Սիրե’ք, քանի դեռ ուզում եք։

Կգա ժամանակ, երբ անգամ ուրիշի ջերմության կարիքը չեք ունենա, ոչինչ չեք ուզենա։ Հավանաբար, բնությունը հատուկ է այդպես անում, որպեսզի մենք հանգիստ գնանք և չկապվենք ոչնչի հետ։

Ահա և ես արդեն պատրաստ եմ գնալ։ Եթե կարողանայի վերադառնալ Ձեր տարիներին, ապա կապրեի մեկ օրով և կուրախանայի ամեն մի ցանկությամբ։

Տատիկը վաղուց մահացել է, իսկ ես ապրում եմ հենց այդպես՝ մեկ օրով և ուրախանում ամեն ցանկությամբ։