Անհավատալի բաներ, որոնք կատարվում են, քանի դեռ Դուք քնած եք

142

Երբ մենք խորը քնած ենք, ամբողջովին կտրվում ենք իրական աշխարհից և դադարում ենք զգալ մեր մարմինը, քանի որ ուղեղը դադարում է աշխատել և կատարել իր ֆունկցիաները։ Ինչպե՞ս է դա տեղի ունենում։

Գոյություն ունեն քնի մի քանի փուլեր։

Առաջինը դանդաղ քնի փուլն է։ Մենք դասարում ենք տեսնել հետո՝ լսել և զգալ։ Երկրորդ փուլը տեղի է ունենում, երբ մեր ուղեղը դեռ գիտակցում է շուրջը կատարվողը։ Ապա անցնում ենք արագ քնի փուլ, երբ սկսում ենք երազներ տեսնել, բայց լիակատար ցիկլը տեսի է ունենում շուրջ 5 անգամ և ընդհանուր տևում է 90-120 րոպե։

Դուրս են գալիս ավելորդ մասերը

Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի ժամանալ դուրս են գալիս տոքսիկ նյութերը և մոլեկուլյար թափոնները, որոնց երկար առկայության դեպքում կարող է առաջ գալ Ալցհեյմերի հիվանդությունը։

Երկարատև հիշողություն

Երբ մարդը քնած է, ամբողջ նոր ինֆորմացիան կարճատև հիշողությունից տեղափոխվում է դեպի երկարատև, այդ իսկ պատճառով՝ կա տեսություն, որ քնելուց առաջ սովորելն ավելի արդյունավետ է։ Սակայն չի կարելի ամբողջ գիշեր սովորել. ուղեղը պետք է հասցնի վերարտադրել այդ պրոցեսը։

Դառնում ենք անշարժ։

Կրկին վերադառնանք քնի փուլերին։ Երկրորդ փուլի ժամանակ նեյրոնները դադարում են աշխատել. իսկ դրանք պատասխանատու են շարժողական համակարգի համար։ Այդ պարալիչը տեղի է ունենում որոշ ժամանակը մեկ՝ մեր անվտանգության համար։

Քնի պակասը հանգեցնում է շատակերության։

Ինչո՞ւ։ Առողջ քնի անբավարարության դեպքում մարդու մոտ առաջանում է «գրելին» հորմոնօ ավելցուկ, որը պատասխանատու է քաղցի համար։ Այդ պատճառով մենք ձգտում ենք բարձր կալորիականությամբ մթերքների, երբ քունը վերականգնված չէ։

Եթե չեք կարողանում լուծել խնդիրը՝ ավելի լավ է գնաք քնելու. բոլոր խնդիրները կլուծվեն։
Պարզվում է՝ մեր ուղեղը քնած ժամանակ վերլուծում է բոլոր հնարավոր խնդիրները, այդ իսկ պատճառով ավելի լավ է առավոտյան որոշում կայացնել։