Բարեկամների 7 նյարդայնացնող խորհուրդ, որոնց չես իմանում, թե ինչպես արձագանքես

Բարեկամներն ու ընկերները խորհուրդների անսպառ շտեմարան են, որոնց մասին մենք հիմնականում չենք խնդրում։

Դրանցից ոմանք օգնում են դժվար պահերին որոշում կայացնել, սակայն կան և այնպիսիք, որ ավելի լավ է կարևորություն չտալն ու անել այնպես, ինչպես ճիշտ ենք գտնում։

1. Ժամանակն է…

• որ ամուսնանաս..

• երեխա ունենալուդ ժամանակն է, հետո ուշ կլինի…

• մեկնիր երկրից, էստեղ բան չունես անելու…

Մայրիկներին և տատիկներին թվում է, որ իրենք ավելի լավ են հասկանում, թե ինչ է ձեզ պետք այս պահին։

Ինչ անել. Որպեսզի տասը տարի հետո չմեղադրենք ծնողներին մեր սխալ դասավորված կյանքի համար, պետք է անկեղծորեն պատասխանենք հետևյալ հարցերին. «Ի՞նչ եմ ես ուզում հենց հիմա», «Ինչպե՞ս ես կցանկանայի ապրել 5 կամ 10 տարի հետո»։

2. Մտածիր ապագայիդ մասին.

Բարեկամների 7 նյարդայնացնող խորհուրդ, որոնց չես իմանում, թե ինչպես արձագանքես

Ծնողներին երբեմն դժվար է ընդունելը, որ իրենց հասուն որդին կամ դուստրը կարող է ապրել ոչ այնպես, ինչպես իրենք են երազում, և դրանից հաճույք ստանալ։

Ի՞նչ անել. Հոգեբանների կարծիքով՝ ապագայի մասին մտքերը կարևոր են, բայց միայն կառուցողականները։

3. Քեզ մոտ չի ստացվի…

Ծնողները նույնիսկ հասուն երեխաների մեջ տհասների են տեսնում, որոնք ի վիճակի չեն պատասխան տալ իրենց որոշումների համար և պատասխանատվություն կրել։

Ի՞նչ անել. Առանց ավելորդ զգացմունքայնության ծանրութեթև արեք ձեր որոշումը։ Եթե համոզված եք ձեր ուժերի մեջ, ապա հարազատների մտավախությունները խոչընդոտ չպետք է հանդիսանան։

4. Ինչի՞դ է պետք…

«Առաջին մեքենան պետք է հասարակ և էժան լինի», «Այդ զգեստը միայն մեկ անգամ ես հագնելու», «Գումար պետք է հավաքել անշարժ գույքի համար, այլ ոչ թե զվարճանքների»… սրանք բոլորը «Իմացիր քո տեղը» թեմայի վարիացիաներն են։

Ի՞նչ անել. Առաջին հերթին պետք է ձեր մեջից արմատախիլ անեք սխալ գործելու նկատմամբ վախը։ Մեկին երջանկության համար կարիերա և թանկ իրեր են անհրաժեշտ, մյուսին՝ ճամփորդելու հնաավորություն։ Ձեզ համար նշանակալի որոշումները պետք է ինքնուրույն կայացնեք, նույնիսկ եթե դա հարսանեկան զգեստի ընտրությանն է վերաբերում։

5. Դու պետք է…

Մեր ծնողներին դժվար է պատկերացնելը, թե ինչպես կարելի է ապրել առանց մշտական պարտքի զգացողության։ Իրականում բարեկամական կապերի ձևավորումը տեղի է ունենում առանց բռնության. ծերության օրոք մի բաժակ ջուրը միշտ էլ սիրող, այլ ոչ թե պահանջների տակ կքած երեխան կտա։

Ինչ անել. Ծնողները փորձում են երեխայի մեջ դաստիարակել պարտքի զգացողությունը։ Արդյունքում այն փոխարինում է իրական ցանկություններին, հիմք է դառնում մասնագիտություն կամ կյանքի ընկեր ընտրելիս։ «Պետք է» բառը միայն հազվադեպ է տեղին լինում, օրինակ, երբ այն վերաբերում է երեխայի խնամքին կամ հաշիվները մուծելուն։

Բարեկամների 7 նյարդայնացնող խորհուրդ, որոնց չես իմանում, թե ինչպես արձագանքես

6. Օրինակ վերցրու…

Մեր մանկության տարիներին առեղծվածային մի կերպար կար, մայրիկի ընկերուհու երեխան, որը հրաշալի սովորում էր, օգնում էր տնային գործերում և զուգահեռ տասնյակ խմբակների էր հասցնում հաճախել։ Հիմա նա մեծացել է և հաջողակ բիզնեսմեն է։ Եվ ծնողներին թվում է, որ իրենք ինչ որ բան բաց են թողել և իրենց երեխան պետք է ավելի շատ աշխատի, որպեսզի հասնի իդեալին։

Ի՞նչ անել. Գնահատել ինքներդ ձեզ շրջապատի նվաճումներով շատ սխալ է։ Համեմատեք ձեր ներկայիս վիճակը ձեր մեկ–երկու տարի առաջվա դրության հետ։ Եթե դուք հիմա ավելի երջանիկ եք, ուրեմն ամեն ինչ կարգին է։

7. Մի եղիր ինչպես…

Մի եղիր ինչպես հայրդ, նա էլ երբեք ոչ մի գործ ավարտին չի հասցնում։ Մի եղիր ինչպես մայրդ՝ նա էլ միշտ փնթփնթում։ Մի եղիր մեզ նման, քանի երիտասարդ ես գումար վաստակիր…

Ինչ անել. Նյարդայնանալու փոխարեն խորհրդատուին արտահայտվելու հնարավորություն տվեք։ Կարող եք նույնիսկ աբսուրդային հարցեր տալ, օրինակ. «Է՞լ ինչով եմ ես նման հորս»։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ