10 բան, որոնք պետք է անել, նույնիսկ եթե բոլորը ձեզ մեղադրեն

Ոչ ոք իրավունք չունի մեղադրելու ձեզ։ Մարդիկ կարող են իմանալ ձեր կյանքի պատմությունը, բայց չեն կարող զգալ այն այն ամենը, ինչի միջով դուք ստիպված եք եղել անցնել։ Ոչ ոք չի կարող ապրել ձեր կյանքը։

Թող խոսեն ինչ ուզում են։ Մոռացեք, կարևորություն մի տվեք։ Կենտրոնացեք այն ամենի վրա, ինչ ինքներդ եք զգում, վարվեք այնպես, ինչպես ձեր սիրտն է թելադրում։

10 կարևոր բաները, որոնք դուք պետք է անեք, եթե նույնիսկ ձեզ մեղադրեն։

1. Հոգ տարեք ձեր մասին։ Եթե դուք ձեր մասին հոգ չտանեք, ուրիշների մասին առավել ևս չեք կարողանա հոգ տանել։ Սա լավագույն եսասիրական բանն է, որ դուք կարող եք անել։

2. Արեք այն, ինչ ճիշտ եք համարում։ Երբ դուք ինքներդ ձեզ հետ ներդաշնակ եք, ոչինչ չի կարող խախտել ձեր հավասարակշռությունը։

3. Գնացեք ձեր ճանապարհով, այն յուրահատուկ է։ Ամեն նոր օրը կյանքը փոխելու մի հնարավորություն է։

10 բան, որոնք պետք է անել, նույնիսկ եթե բոլորը ձեզ մեղադրեն

4. Վերացարկվեք ամեն ինչից և աշխատեք ձեր նպատակներին հասնելու ուղղությամբ։

5. Վերանայեք ձեր նպատակներն ու երազանքները, երբ կյանքում ինչ որ բան փոխվում է։ Եթե ցանկանում եք հաղթել դևերին և կյանքից ամեն բան վերցնել, մի կապվեք միայն մեկ երազանքի։ Նորմալ է փոխելն ու մեկից ավելի երազանքներ ունենալը։

6. Ներեք նրանց, ովքեր ձեզ նեղացրել են։ Ներելը լավագույն նվերն է ինքներդ ձեզ։

7. Սեր և բարություն ցուցաբերեք բոլորի նկատմամբ՝ առանց խտրականության։ Ինչպես արևն ու քամին, սերը նույնպես պետք է բոլորին վերաբերի։

8. Աջակցեք ուրիշներին։ Մի վախեցեք մթության մեջ մտնել և օգնել ինչ որ մեկին դուրս գալ այնտեղից՝ դեպի լույսը։

10 բան, որոնք պետք է անել, նույնիսկ եթե բոլորը ձեզ մեղադրեն

9. Թույլ մի տվեք, որ անհաջողությունները կոտրեն ձեզ։ Թող բոլորն իմանան, որ այսօր դուք ավելի ուժեղ եք, քան երեկ և ավելի եք ուժեղանալու։

10. Գլուխը բարձր պահեք և ժպտացեք։ Մեր կյանքի ամեն օրը մեր պատմության մի էջն է։ Շանսեր չկան միայն այն դեպքում, երբ մենք դադարում ենք դրանք օգտագործել։ Ժպտացեք ոչ թե ցավը թաքցնելու համար, այլ ժպտացեք այն բուժելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ