Մթերք, որը վնասում է վահանաձև գեղձին

Մթերք, որը վնասում է վահանաձև գեղձին

Վահանաձև գեղձի խնդիրները վտանգավոր են, քանի որ հիվանդության վաղ շրջանում ախտանշանները շատ թույլ են արտահայտված կամ գրեթե արտահայտված չեն:

Fithacker.ru–ի հաղորդմամբ՝ մարդիկ հաճախ անուշադրության են մատնում քաշի ավելացումը, հյուծվածության զգացումը, մաշկի վիճակի վատացումը և մի շարք այլ խնդիրներ՝ այն դեպքում, երբ սրանք կարող եք վկայել նաև գեղձի անառողջ վիճակի մասին:

Այս գեղձն ազդում է օրգանիզմում տեղի ունեցող գրեթե բոլոր գործընթացների վրա:

Հետևաբար՝ հարկավոր է նվազագույնի հասցնել մթերքի օգտագործումը, որը բացասաբար է անդրադառնում վահանաձև գեղձի առողջության վրա:

Շաքար:

Եթե ցանկանում եք առողջ լինել, նվազագույնի հասցրեք շաքարի օգտագործումը:

Հաշվի առեք, որ վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունները շաքարի մակարդակի մշտական վերահսկողություն են պահանջում:

Տապակած մթերք:

Տապակած մթերքը նվազեցնում է հորմոնալ դեղամիջոցների արդյունավետությունը վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում:

Բացի այդ՝ այն բացասաբար է անդրադառնում գեղձի հորմոնների արտադրության վրա, նույնիսկ, եթե գեղձն առողջ է:

Տապակած մթերքը ճարպեր է պարունակում, որոնք վնասակար են առողջությանը:

Սոյա: 

Եթե վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման համար դեղամիջոցներ եք ընդունում, նվազագույնի հասցրեք սոյայի օգտագործումը:

Թեև սոյան առողջ սնունդ է համարվում, այն կարող է նվազեցնել հորմոնների յուրացումը հիպոթիրեոզի դեպքում՝ վահանաձև գեղձի հորմոնների անբավարար մակարդակ:

Խաչածաղկավոր բանջարեղեն:

Ծաղկակաղամբը, բրոկոլին իսկապես սննդարար են, սակայն, եթե վահանաձև գեղձը նորմալ չի աշխատում, հարկավոր է նվազագույնի հասցնել սրանց օգտագործումը:

Թեև բժիշկների շրջանում նաև կարծիքներ կան, որ խաչածաղկավորները կարող են վնասել միայն յոդի պակասի և մթերքի չարաշահման դեպքում:

Ինչպես է վահանաձև գեղձն արձագանքում սուրճի օգտագործմանը:

Վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում սուրճի օգտագործման լուրջ հակացուցումներ առկա չեն, սակայն հարկավոր է նվազագույնի հասցնել դրա օգտագործումը:

Սուրճի չարաշահումը կարող է հանգեցնել երիկամների վատ աշխատանքի, ինչի արդյունքում կարող է տուժել նաև վահանաձև գեղձի աշխատանքը:

Գլյուտեն:

Սա սպիտակուցային նյութ է, որը պարունակում են մի շարք ճաշատեսակներ: Վահանաձև գեղձի աուտոիմուն հիվանդությունների դեպքում խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել սրա օգտագործումից:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...