Բաղադրամասեր
- 4–5 ձու,
- 2 բաժակ շաքարավազ,
- 2 ճ/գ քացախ,
- 3 ճ/գ մեղր,
- 5–7 ճ/գ կակաո,
- 150 գ կարագ,
- 2 թ/գ սոդա,
- Կրեմի համար ՝
- 1 բաժակ շաքարավազ,
- 1 բաժակ ջուր,
- 2 ճ/գ ալյուր,
- 250 գ կարագ,
- 1 տուփ խտացրած կաթ,
- 1 տուփ վանիլին։
Պատրաստման եղանակը
- Խմոր. բոլորը բաղադրիչները, բացի ալյուրից, խառնել և դնել գոլորշու վրա 5 րոպե, ընթացքում խառնել և թողնել՝ խմորը լավ բարձրանա, նույնը կրկնել երկրորդ անգամ, լավ բարձրանալուց հետո վերցնել և ավելացնել այնքան ալյուր, որ ստացվի պինդ խմոր:
- Խմորը բաժանել 6 գնդի և թխել, թխելուց հետո կրեմով միացնել իրար:
- Կրեմ. 1 բաժակ շաքարավազը, 1 բաժակ ջուրը և 2 ճ/գ ալյուրը խառնել, եփել թույլ կրակի վրա, մինչև պնդանա, ապա թողնել՝ սառչի:
- Առանձին 250 գ կարագը հարել, քիչ-քիչ ավելացնել 1 տուփ խտացրած կաթ և նախօրոք եփված կրեմը, 1 տուփ վանիլինը:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: