8 բնական միջոց, որոնք հրաշալիորեն կմաքրեն աղիները

№ 1. Շատ ջուր խմեք

8 բնական միջոց, որոնք հրաշալիորեն կմաքրեն աղիները

Հասուն մարդն իր քաշից կախված՝ պետք է օրական մեկուկես լիտրից 3 լ մաքուր ջուր խմի:
Ջուրը կօգնի շլակները հանել օրգանիզմից: Ուտելուց առաջ խմած ջուրը կօգնի ավելի քիչ ուտել:

№ 2. Աղիները մաքրեք սալորի հյութով

Սալորը հարուստ է բջջանյութով, դա նպաստում է աղիների աշխատանքի նորմալացմանը: Օրական երկու անգամ սալորի հյութ խմելով՝ մեկ շաբաթում ձեր աղիները կմաքրեք: Ամռանը հյութը կարելի է սալորով փոխարինել, բացի բջջանյութից՝ այն շատ վիտամիններ է պարունակում:

Բացի սալորից՝ սննդակարգում կարելի է ներառել տարբեր հատապտուղներ, ավոկադո, թուզ, բրյուսելյան կաղամբ:

№ 3. Շատ բջջանյութ օգտագործեք

8 բնական միջոց, որոնք հրաշալիորեն կմաքրեն աղիները

Փորձեք այս մթերքները՝

Ավոկադո

Հատապտուղներ

Կոկոս

Թուզ

Բամիա

Բրյուսելյան կաղամբ

Աղիների առողջության համար 19-50 տարեկան կանայք պետք է օրական 25 գ. բջջանյութ օգտագործեն:

Այդ տարիքի տղամարդկանց անհրաժեշտ է 38 գ.:

50 տարեկանից հետո կանայք պետք է օգտագործեն 21 գ. բջջանյութ, տղամարդիկ՝ 30:

№ 4. Պարբերաբար կիտրոնի հյութ խմեք

Ցիտրուսային մրգերում պարունակվող վիտամին С-ն և հակաօքսիդանտներն օգնում են արագացնել մարսողությունը և նպաստում են աղիների մաքրմանը: Կիտրոնի հյութը կարելի է փոխարինել 1 բաժակ կիտրոնաջրով: Ամեն օր ցիտրուսային ըմպելիք խմելով՝ էներգիա կստանաք, կամրապնդեք իմունիտետը:

№ 5. Պրոբիոտիկներ օգտագործեք

8 բնական միջոց, որոնք հրաշալիորեն կմաքրեն աղիները

Դրանք առանձնակի անհրաժեշտ են թունավորման ժամանակ կամ հակաբիոտիկներ ընդունելու դեպքում, նաև օգտակար կլինեն աղիների նորմալ գործունեության համար:

Կարելի է հատուկ դեղամիջոցներ գնել կամ յոգուրտ, կեֆիր և այլ կաթնաթթվային մթերքներ խմել:

№ 6. Գրեթե բոլոր ուտեստներին կտավատի սերմեր ավելացրեք

Կտավատի սերմերը հարուստ են բջջանյութով, պարունակում են օմեգա-3 ճարպային թթուներ:

№ 7. Մաքրում արեք խնձորի քացախով

8 բնական միջոց, որոնք հրաշալիորեն կմաքրեն աղիները

Ըմպելիք պատրաստեք 2 ճ. գ. խնձորի քացախով, 2 ճ. գ. մեղրով և 250 մլ ջրով:

Խմեք նախաճաշի ժամանակ ամեն օր, մինչև խնդիրը լուծվի:

№8. Կոճապղպեղով թեյ խմեք

Կոճապղպեղը նպաստում է մարսողության լավացմանը, ինչից ուղղակիորեն կախված է աղիների աշխատանքը: Մարսողության պարբերական խնդիրների դեպքում կոճապղպեղով թեյ խմեք քրումքով, որը կնվազեցնի որովայնի փքվածությունը: Կես լ. ջրի համար բավարար է 1 թ. գ. քերած կոճապղպեղը և քրքումի մի քանի հատիկը: Համի համար թեյին կարելի է մեղր ավելացնել:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ