Զուգարանակոնքը մաքրելիս դրա էմալապատ հատվածը չվնասելու համար առաջարկում ենք ձեզ օգտվել այս փորձված միջոցներից:
Ինչպես ազատվել ժանգից
Անհրաժեշտ է` 100գ անուշադրի սպիրտ, 50գ ջրածնի պերօքսիդ, մաքուր կտոր, կես լիտրանոց տարա, ռետինե ձեռնոցներ, թղթե անձեռոցիկներ
Կիրառումը` Տարան լվանալ հոսող ջրի տակ: Հագնել ռետինե ձեռնոցները և անուշադրի սպիրտը լցնել տարայի մեջ: Ավելացնել ջրածնի պերօքսիդը, ապա զգուշորեն խառնել տարայի պարունակությունը: Խառնուրդը լցնել ժանգի վրա և տրորել կեղտոտված հատվածները: Թողնել 15 րոպե, այնուհետև լվանալ հոսող ջրով:
Ահա ևս մեկ հիանալի միջոց զուգարանակոնքի և լոգախցիկի դեղին հետքերից ազատվելու համար:
Անհրաժեշտ է` 100գ գինու քացախ, ապակե տարա, 2 ճ/գ կերակրի աղ, մաքուր կտորներ
Կիրառումը
- Քացախը լցնել ապակե տարայի մեջ, այնուհետև ավելացնել աղը:
- Տարան դնել միկրոալիքային վառարանի մեջ 65 աստիճան ջերմության տակ:
- Ստացված խառնուրդը լցնել ժանգի վրա և տրորել:
- Թողնել 15-20 րոպե, հետո լվանալ հոսող ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ