XX դարի ողբերգությունը. քաղաք, որն ամբողջությամբ ջրի տակ անցավ

1952 թ. նոյեմբերին Կուրիլյան կղզիներում մեծ ողբերգություն տեղի ունեցավ: Գիշերը Սևերո-Կուրիլսկ քաղաքի բնակիչներին արթնացրին ստորգետնյա ցնցումները: Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, դա յոթբալանոց երկրաշարժ էր, որի էպիկենտրոնը Կամչատկայի տակ էր գտնվում: Հետևյալ երևույթն այս վայրերում հազվագյուտ չէր, և մարդիկ րոպեներ անց հանգիստ վերադարձան իրենց քնին: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ում բնական աղետների մասին ահազանգման ոչ մի մեխանիզմ չէր գործում, հետևաբար ոչ ոք պատրաստ չէր հետագա իրադարձություններին:

Ստորգետնյա ցնցումներից 40 րոպե անց ցունամիի ութմետրանոց ալիք սկսվեց: Այն պատեց քաղաքի ներքևի հատվածում գտնվող բոլոր տները: Ապա սկսվեց երկրորդ ալիքը, որն արդեն 15 մ բարձրություն ուներ: Այն ծածկեց ամենը՝ քաղաքը, տները, ավտոմեքենաները, մարդկանց: Մարդկանց մի մասը տեղում մահացավ, մյուսները սառցակալեցին և ավելի ուշ զոհվեցին: Մի քանի ամիս շարունակվում էին մարդկանց թաղումները:

XX դարի ողբերգությունը. քաղաք, որն ամբողջությամբ ջրի տակ անցավ

Տեղի ռադիոկայանը SOS ազդանշան տվեց, սակայն Պետրոպավլովսկին ոչ մի կերպ ազդանշանը չհասավ, քանի որ այն քաոսային վիճակում էր գտնվում: Սևերո-Կուրիլսկում ապրում էր շուրջ 6000 մարդ: Ողբերգությունից հետո քաղաքից ոչինչ չմնաց, միայն մի քանի կառույցների ավերակներ, ինչպես նաև ԽՍՀՄ օդաչու Տալալիխինի արձանը:

Թե ինչքան մարդ է զոհվել քաղաքում, անհայտ է: Քաղաքում հուշարձան է տեղադրված, որի վրա փորագրված է 2236 մարդու անուն, որոնք զոհեր են ճանաչվել:

XX դարի ողբերգությունը. քաղաք, որն ամբողջությամբ ջրի տակ անցավ

Ցունամին ծածկեց ոչ միայն Սևերո-Կուրիլսկը. դրա «զոհերը» դարձան նաև Պարամուշիր և Շումշու կղզիները: Այս վայրերում 10500 քաղաքացի ու խորհրդային զինծառայող կար: Տեղի պատմաբանները կարողացել են հաշվել առնվազն 8000 զոհի: Թե քանի զինծառայող կար և նրանցից քանիսն է զոհվել, անհայտ է: Նրանք, ովքեր ողջ էին մնացել, 1953 թ. տարհանվեցին: Բնակելի վայրերի ավիրակներում կողոպուտ սկսվեց, և գերատեսչական հիմնարկներից մեկից հափշտակեցին սեյֆ, որում 270 000 ռուբլի կար:

Նման բնական աղետները շրջանի համար նորություն չէին: Կուրիլյան կղզիները սուբդուկցիայի գոտի են համարվում, այսինքն՝ վայր, որտեղ մայրցամաքային ու օվկիանոսային սալիկների բախումներ են տեղի ունենում, որոնց արդյունքում երկրաշարժեր ու ցունամիներ են տեղի ունենում:

XX դարի ողբերգությունը. քաղաք, որն ամբողջությամբ ջրի տակ անցավ

Ի դեպ, 1952 թ. երկրաշարժի էպիկենտրոնը ծովի մակարդակից 30 մ խորության վրա էր: Երկրաշարժի արդյունքում ցրված էներգիան մի քանի անգամ գերազանցում էր 1948 թ. Աշխաբադի երկրաշարժի էներգիային, որը XX դարում հզորագույնն էր համարվում Հյուսիսային Ասիայում:

1956 թ.՝ Կուրիլյան ողբերգությունից հետո, ԽՍՀՄ-ում ստեղծեցին ցունամիի մասին զգուշացնող ծառայություն, որը գործում է մինչ օրս:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ