9 պատճառ տղամարդկանց հետևից երբեք չվազելու համար

Եվ այսպես դուք հանդիպել եք ձեր ենթադրյալ կեսին․ երբեմն այդ տղան ձեզ ջղայնացնում է, հաջորդ րոպեին՝ երջանկացնում, և մի պահ դուք մտածում եք, որ բոլոր հույսերը իզուր էին, իսկ հետո ստանում եք նոր հաղորդագրություն և ամեն ինչ սկսվում է նորից:

Դուք սկսում ենք վերլուծել տղայի արած բոլոր քայլերը՝ նախքան հաղորդագրությանը պատասխանելը: Եվ եթե ձեր համար դա մեծ նշանակություն ունի, տղայի համար դրանք ընդհանրապես ոչինչ չեն նշանակում: Ահա մի քանի պատճառ, թե ինչու չարժե վազել տղաների հետևից:

1. Եթե դուք վազում եք ինչ-որ մեկի հետևից, ում դուք հետաքրքիր չեք, դա ձեզ ոչինչ չի տա

Երբ դուք հանդիպեք ճիշտ տղամարդուն, կարիք չի լինի վազել նրա հետևից, քանի որ երկուսդ էլ կցանկանաք իրար հետ լինել: Հակառակ դեպքում՝ դուք ժամանակ եք ծախսելու ինչ-որ մեկին ձեզ սիրահարեցնելու վրա:

2. Դուք սկսում եք մոռանալ ձեր շրջապատի մարդկանց

Դուք բաց եք թողնում ձեր ընտանիքի և ընկերների հետ անցկացնելու ժամանակը՝ փորձելով հանդիպում կազմակերպել այդ մարդու հետ:

3. Դուք առաջարկում եք ձեր սիրտը նրան, ով արժանի չէ Նա այն մարդը չէ, ով ամեն ինչ կանի, որ դուք լավ զգաք և ով միշտ ձեր կողքին կլինի:

4. Դուք ծախսում եք ձեր էներգիան ակնթարթային զբաղմունքի վրա 

Դուք պետք է  ձեր ժամանակը  ծախսեք կենտրոնանալով երկարաժամկետ նպատակների վրա, այլ ոչ թե նրա վրա, ինչը ձեզ մեկ շաբաթից այլևս կարևոր չի լինի:

5. Դուք սկսում եք մոռանալ ձեր համար կարևոր բաների մասին 

Դուք երազում էիք լրիվ այլ բանի մասին, ինչու՞ պետք է բավարարվեք հազվադեպ զանգերով:

6. Դուք խելագարվում եք 

Այդ հազվադեպ զանգերը և հաղորդագրությունները ձեր լավագույն ընկերներն են և միաժամանակ մղձավանջը: Դուք կարծում եք, որ   խաղում, սակայն իրականում ինչ-որ մեկը խաղում է ձեր զգացմունքների հետ:

7. Դուք վազում եք տղայի հետևից, այնինչ պետք է թողնեք կյանքը իր հունով գնա 

Վերջ տվեք ամեն մի հաղորդագրությունը վերլուծել և թողեք ճակատագրին՝ ամեն ինչ իր տեղը գցել:

8. Զբաղմունք ունենալը լավ է, սակայն ինչ-որ պահի դա ցավ է պատճառում 

Ամեն անգամ, երբ հեռախոսի ձայն եք լսում, երազում եք, որ նա լինի, և եթե դա իրոք նա է, ձեր դեմքին հայտնվում է հիմար արտահայտություն, որը երկար ժամանակ մնում է:

9. Երբ նա չի զանգահարում, դուք սկսում եք նյարդայնանալ և կարդալ այս կարգի հոդվածներ 

Այնուհետև դուք հասկանում եք, որ ժամանակը գնում է, իսկ նա ձեզ չի պատասխանում: Ինքներդ ձեր հետ երկար պայքարից հետո, դուք կրկին ուղարկում եք հաղորդագրություն և չստանալով պատասխան տխրում՝ մինչև նա հավանում է ձեր լուսանկարը Ինստագրամում և ամեն ինչ սկսվում է նորից: Բանն այն է, որ դուք չպետք է վազեք որևէ մեկի սրտի հետևից, հետևեք այլ մարդու: Ավելի լավ է սկսեք վազել ձեր երազանքների հետևից: Դադարեք վազել սիրո հետևից, թող նա ձեզ գտնի:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ