Թիլան Բլոնդոն հայտնի դարձավ ամբողջ աշխարհում, երբ նա ընդամենը վեց տարեկան էր: Նրան անվանում էին մոլորակի ամենագեղեցիկ աղջիկ:
Փոքրիկ Թիլանը հայտնվել է համաշխարհային ամսագրերի փայլուն շապիկներին և եղել է նորաձևության ցուցադրությունների աստղ:
Աղջկա հայրը հայտնի ֆուտբոլիստ է, իսկ մայրը` հայտնի հեռուստահաղորդավար:
Ինքը՝ Թիլանը, որոշեց շարունակել մոդելային կարիերան և նույնիսկ զբաղվել դերասանական գործունեությամբ:
Այժմ աղջիկն արդեն 19 տարեկան է։
Թիլանը մեծացել է, սակայն չի կորցրել իր հմայքն ու արտասովոր գեղեցկությունը:
Նա շարունակում է մնալ նորաձևության դիզայներների և կուտյուրիեների սիրելին։
Թիլանը շատ ակտիվ է Instagram- ի իր էջում, աղջիկը կիսվում է վառ պահերով իր կյանքից, ինչպես նաև ցույց է տալիս իր գործունեությունը:
Թիլանն այլևս երեխա չէ, սակայն, կարծես աղջկա երկրպագուներից ոչ բոլորն են կարողանում ընդունել այս փաստը:
Նրանք դեռ ուզում են Թիլանին տեսնել որպես նուրբ ու հմայիչ երեխա:
Այնուամենայնիվ, աղջիկը համարձակ լուսանկարներ է տեղադրում` ցուցադրելով իր գեղեցկությունն ու կատարյալ մարմինը:
Շատերը նշում են, որ Թիլանն իր տարիքից ավելի մեծի տեսք ու վարք ունի: Բայց չնայած դրան, նա դեռ շարունակում է մնալ մոլորակի ամենագեղեցիկ մարդկանցից մեկը:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:
ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ